News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը


Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունից խորհրդարանի փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը վարչապետի որոշմամբ եւ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով է նշանակվել Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ։ Այս մասին հունվարի 19-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ պատասխանելով այն հարցին, թե ինչ փաստաթղթի հիման վրա եւ ինչ լիազորությունների շրջանակում է Ռուբեն Ռուբինյանը նշանակվել Հայաստանից հատուկ ներկայացուցիչ։

Կառավարության ղեկավարի խոսքով՝ հատուկ ներկայացուցիչը հաշվետու է միայն իրեն, Անվտանգության խորհրդին եւ Հայաստանի ժողովրդին։

«Ռուբեն Ռուբինյանին համապատասխան կարգավիճակ տալու որոշումը կայացրել եմ ես՝ ելնելով քաղաքական նպատակահարմարությունից։ Ռուբեն Ռուբինյանը հաշվետու է ինձ, Հայաստանի Անվտանգության խորհրդին եւ մեծ հաշվով՝ Հայաստանի ժողովրդին»,- ասաց Փաշինյանը։

Այդուհանդերձ, «Հայաստան» ընդդիմադիր դաշինքի պատգամավոր Գեղամ Մանուկյանը շարունակեց պնդել իր հարցը.

«Կա՞ արդյոք գրավոր փաստաթուղթ Ռուբեն Ռուբինյանի նշանակման մասին։ Ինչպես ցույց է տվել մեր վերջին երեք տարվա դառը փորձը, եթե, Աստված մի արասցե, վաղը Ռուբեն Ռուբինյանը երկրի համար անընդունելի եւ վտանգավոր որոշում կայացնի, նրա նշանակման մասին Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթ չի լինի»,- պարզաբանեց պատգամավորը։

Կառավարության ղեկավարն ի պատասխան ասաց, որ անկախ նրանից, թե ով կվարի բանակցությունները, ողջ գործընթացի պատասխանատվությունը, ամեն դեպքում, իր վրա է ընկած։

«Ինչի՞ մասին եք խոսում։ Ես նրան տվել եմ այդ լիազորությունները՝ հաշվի առնելով այն, որ ես ամբողջ պատասխանատվությունը կրելու եմ նրա արարքների համար»,- ընդգծեց վարչապետը։

Իր հերթին, արտգործնախարար Արարատ Միրզոյանը, մեկնաբանելով պատգամավորների հարցերը, նշեց, որ Ռուբինյանն իրավասու չէ ստորագրել որեւէ փաստաթուղթ։

«Երբ գործընթացը հասնի նշված մակարդակին, այդ հարցով կզբաղվի գործադիր իշխանությունը»,- ասաց ԱԳ նախարարը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ