News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Իսրայելը հայտարարել է գերմանական Thyssenkrupp արդյունաբերական հսկայի հետ 3 միլիարդ եվրոյի չափով 3 սուզանավ գնելու գործարքի մասին, հայտնում է AFP-ը:

«Նոր սուզանավերը կբարելավեն իսրայելական նավատորմի հնարավորությունները եւ կնպաստեն տարածաշրջանում Իսրայելի անվտանգության գերակայությանը»,- ասել է պաշտպանության նախարար Բենի Հանցը: 

Իսրայելի եւ Գերմանիայի միջեւ գործարքի շուրջ բանակցությունները հետաձգվել եւ բարդացել են կոռուպցիայի կասկածների պատճառով՝ կապված Իսրայելի կողմից գերմանական սուզանավերի վերջին գնման հետ, ասում են վերլուծաբանները:

Նոր գործարքը ներառում է երեք «Դաքար» սուզանավերի գնում, որոնցից առաջինը ինը տարվա ընթացքում կփոխանցվի Իսրայելի ռազմածովային ուժերին։

Պաշտպանության նախարարությունը հայտնել է, որ Գերմանիայի կառավարությունը գործարքի մի մասը կֆինանսավորի հատուկ դրամաշնորհով՝ համաձայն երկու երկրների կողմից 2017 թվականին ստորագրված համաձայնագրի: Բացի այդ, 850 միլիոն եվրոյի համաձայնագիր է ստորագրվել Գերմանիայի էկոնոմիկայի եւ տեխնոլոգիաների նախարարության հետ։

Իսրայելի 2012թ. ThyssenKrupp սուզանավերի գործարքի ենթադրյալ զանգվածային կաշառակերության սխեմայի մեջ ներգրավված էին մի քանի բարձրաստիճան զինվորականներ եւ նախկին վարչապետ Բենիամին Նեթանյահուի աջակիցները։

Անցյալ տարի այս գործով մեղադրանք է առաջադրվել Նեթանյահուի աշխատակազմի նախկին ղեկավարին եւ մի քանի այլ բարձրաստիճան պաշտոնյաների:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ֆոտոռեպորտաժներ