News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 21
USD
458.98
EUR
485.74
RUB
7.81
Տեսնել լրահոսը

Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից Տեխասում դեմոկրատ կոնգրեսական Հենրի Կուելյարի տան եւ նախընտրական գրասենյակի խուզարկությունը կապված է Ադրբեջանի եւ մի քանի ամերիկացի գործարարների նկատմամբ լայնածավալ դաշնային հետաքննության հետ, հաղորդում է ABC News-ը՝ վկայակոչելով իրազեկ աղբյուրը:

Վաշինգտոնում դաշնային մեծ ժյուրին հետաքննում է այդ հարցը, բայց պարզ չէ` արդյոք Կուելյարը հետաքննության առարկա է հանդիսանում:
Այն բանից հետո, երբ Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները խուզարկեցին Տեխասի Լարեդո քաղաքում գտնվող Կուելյարի տունը, նրա օգնականը հայտարարեց, որ կոնգրեսականը «լիովին կհամագործակցի ցանկացած հետաքննության հետ»: «Նա հավատարիմ է արդարադատության եւ օրենքի գերակայության պահպանմանը»,- ասված է հայտարարության մեջ:

Կուելյարը վերջին տարիներին Կոնգրեսում Ադրբեջանի հետ բարեկամության խմբի համանախագահն էր եւ բազմիցս հանդիպել է ադրբեջանցի պաշտոնյաների, այդ թվում՝ Ադրբեջանի դեսպան Էլին Սուլեյմանովի հետ:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել