News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
452.7
EUR
484.71
RUB
8.02
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի, Իրանի եւ Չինաստանի ռազմանավերը Արաբական ծովում CHIRU-2022 ռազմածովային զորավարժությունների ժամանակ փրկարարական աշխատանքներ են իրականացրել եւ մշակել հակազդեցություն ծովահենության դեմ։ Այս մասին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարությունը։

«Օմանի ծոցում տեղի են ունեցել Ռուսաստանի, Չինաստանի եւ Իրանի CHIRU-2022 համատեղ զորավարժությունները։ Ռուսական կողմից մասնակցել է Խաղաղօվկիանոսյան նավատորմի նավերի ջոկատը Նահիմովի Վարիյագ հածանավի, Ծովակալ Տրիբուց նավի եւ Բորիս Բուտոմա տանկերի կազմում։ Երեք նավատորմից զորավարժություններին մասնակցել է 14 ռազմանավ եւ օժանդակ նավ»,- ասվում է զեկույցում։ 

Նշվում է, որ ՌԴ ռազմածովային ուժերի նավերը Չինաստանի եւ Իրանի ռազմածովային ուժերի հետ հրետանային կրակ են արձակել ծովային թիրախի ուղղությամբ, համատեղ մարտավարական մանեւրեր են իրականացրել, ծովում որոնողափրկարարական աշխատանքներ են կատարել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ