News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Ռուսական ՌԻԱ Նովոստի լրատվական գործակալությունը «Ճաշատեսակ, որը բուժում է. օգտակար բաղադրատոմսեր ամբողջ աշխարհից» խորագրով իր հոդվածում ներկայացրել է հայկական խաշի բաղադրատոմսը՝ ներառելով այն առողջության համար հինգ ամենաօգտակար կերակրատեսակների ցանկում:

Խաշի օգտակար հատկությունների մասին պատմել է Մոսկվայում հայկական խոհանոցը ներկայացնող ռեստորանի շեֆ խոհարար Սերգեյ Նավասարտովը՝ մանրամասն ներկայացնելով հայկական հանրահայտ ճաշատեսակի պատրաստման ձեւը:

Օգտակար ուտելիքը, բնավ, չպետք է լինի անհամ եւ միօրինակ: Կարելի է կազմել միջազգային առողջ եւ համեղ ճաշացանկ, եւ դա միանշանակ ձանձրալի չի լինի, գրում է ՌԻԱ Նովոստի-ն: Դուք, օրինակ, չե՞ք մտածել, թե ինչու են Հյուսիսի բնակիչները ավելի հազվադեպ հիվանդանում հարբուխով, Կովկասի ժողովուրդներն ավելի երկարակյաց են, իսկ ասիացիներն ավելի քիչ են տառապում ճարպակալմամբ:

Խաշը հայկական հնագույն ճաշատեսակներից մեկն է: Պատրաստվում է ամբողջ Կովկասում ու Անդրկովկասում, սակայն դրա հայրենիքը, ինչպես նաեւ անհավանական օգտակար հատկություններն անվիճելի են. դա ընդունված փաստ է:

Բնական կոլագենը, որը պարունակվում է խաշում, ամրապնդում է ոսկորները, օգնում կոտրվածքների եւ ջղաձգումների դեպքում: Դրանում կա նաեւ մեծաքանակ կալցիում ու ֆոսֆոր: Փրկում է հարբուխից. եթե հիվանդացել եք, այն պետք է ուտել՝ գլուխը ծածկելով սրբիչով եւ ներքաշելով բույրը: Հիանալի կերակրատեսակ է, որը տալիս է ուժ ու էներգիա ամբողջ օրվա համար, ասվում է հրապարակման մեջ:

Ամենաօգտակար ճաշատեսակների շրջանում նաեւ նշվել է մերձարեւելյան մածուկը, որը պատրաստվում է խորոված պղպեղից ու հունական ընկույզով եւ համեմունքներով, եւ կոչվում է մուհամար, տապակած տոֆուն քիմչի ծնեբեկով, չոր ուխան եւ հունական ընկույզի մուրաբան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ