News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

Հունվարի 17-22-ին Օկիբավայի հարավում անցկացվել են խոշոր համատեղ զորավարժություններ Ճապոնիայի Ինքնապաշտպանության ծովային ուժերի եւ ԱՄՆ Ռազմածովայի ուժերի մասնակցությամբ: Այդ մասին կիրակի հայտնել են Ճապոնիայի Ինքնապաշտպանության ուժերը, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

Նշվում է, որ ամերիկյան կողմից զորավարժություններին մասնակցել է 10 նավ, այդ թվում՝ «Կառլ Վինսոն» եւ «Աբրահամ Լինքոլն» ատոմային ավիակիրները: Ճապոնական կողմը ներկայացվել է «Հյուգա» դասի ուղղաթիռակրի կողմից:

Ճապոնական NHK հեռուստաալիքի տվյալներով՝ զորավարժությունները կոչված էին ընդգծել Ճապոնիայի եւ ԱՄՆ-ի գործողությունների միասնականությունը տարածաշրջանում Չինաստանի՝ ծովում ակտիվության աճի ֆոնին:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ