News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Անկարան ու Վաշինգտոնը բանակցություններ կանցկացնեն F-35 կործանիչների շուրջ հունվարի վերջում փետրվարի սկզբում ԱՄՆ-ում, հայտնել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, հաղորդում է ՌԻԱ Նովոստի-ն:

Ավելի վաղ ԱՄՆ-ն ուղարկել էր պաշտոնական ծանուցում Թուրքիային F-35 նորագույն կործանիչների մատակարարման ծրագրից Թուրքիային հեռացնելու մասին, երբ Անկարան ձեռք էր բերել ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերը: ԱՄՆ-ն չեղարկել է F-35-ի մասին համատեղ հուշագիրը, որը ստորագրվել է Թուրքիայի կողմից 2007 թվականի հունվարին՝ ստորագրելով այն նախագծի մյուս յոթ գործընկերների՝ Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Նիդերլանդների, Ավստրալիայի, Դանիայի, Կանադայի եւ Նորվերգիայի հետ: Թուրքիայի նախագահը հայտարարել է, որ ԱՄՆ-ն առաջարկել է նրա երկրին ձեռք բերել F-16 կործանիչները F-35-ի մատակարարման ծրագրից բացառելուց հետո:

«Ինչ վերաբերում է F-35-ին, մենք հարցրել ենք. «Մենք մեր ներդրում ենք ունեցել, ինչպե՞ս պետք է իրականացվի փոխհատուցումը»: Ամերիկյան կողմն ասել է, որ հասկանում է: Հունվարի վերջում-փետրվարի սկզբում հանդիպելու մասին պայմանավորվածություն է ձեռքբերվել: Մեր պատվիրակությունը կմեկնի ԱՄՆ: Թուրքիայի համար նախատեսված վեց F-35 կործանիչները կանգնած են անգարում: Քննարկվում է դրանց ապագան»,-հաղորդում է Milliyet-ը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ