News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի անսպասելի հրաժարականը որակապես այլ իրավիճակ է ստեղծել մեր երկրում՝ հիմք դնելով քաղաքական գործընթացների բովանդակային այլ շեշտադրումներով մեկնարկին՝ իշխանությանը կանգնեցնելով հաջորդ նախագահի անձի դժվարին ու ոչ ստանդարտ ընտրության առաջ: Այս մասին հայտարարություն է տարածել «Արդար Հայաստան» կուսակցությունը:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Հրաժարականի տեքստի բովանդակությունը հիմք է տալիս ընդգծելու, որ առկա մարտահրավերներն առավել խորքային են, քան առերևույթ մենք տեսնում ենք, դրանք վերաբերում են մեր պետականության հիմնադրույթներին, պետական ինստիտուտների արդյունավետ կառավարմանն ու նախագահի սահմանադրական իրավասություններին: Չենք բացառում նաև, որ դրանց հիմքում կարող են դրված լինել մեր պետականությանը սպառնացող ներքին ու արտաքին այլ մարտահրավերներ:

Նախագահի հրաժարականն ունենալու է քաղաքական լրջագույն հետևանքներ, որի ազդեցությունը զգալու ենք շատ արագ:

«Արդար Հայաստան» կուսակցությունը գտնում է, որ այս հանգամանքը պատեհ առիթ է հիմնովին վերլուծելու մեր պետության կառավարման համակարգի բոլոր ախտերն ու թերությունները, խորհրդարանական կառավարման համակարգի հետագա պահպանման հնարավորությունը, ինչպես նաև գործող կառավարման համակարգի պայմաններում նախագահական ինստիտուտին վերապահված իրավասությունների հստակեցումն ու դրանց անհրաժեշտության ու կարևորության ընդգծումը:

Նախորդ տարիների գործունեությունը հիմնովին ցույց տվեց, որ գործող սահմանադրության պայմաններում Հանրապետության նախագահի մեծագույն ցանկության դեպքում անգամ հնարավոր չէ դրսևորել առանձնակի դերակատարություն՝ պետության առջև ծառացած մարտահրավերների լուծմանը մասնակից լինելու համար:

Այս սահմանադրության պայմաններում նախագահին վերապահված է ընդամենը որոշակի արարողակարգային միջոցառումներ սպասարկողի գործառույթը, ինչն ամբողջապես նսեմացնում է նախագահական ինստիտուտի հեղինակությունը:

Այս պայմաններում մեկ անգամ ևս ընդգծում ենք սահմանադրական փոփոխությունների միջոցով կիսանախագահական կառավարման համակագի վերականգնման անհրաժեշտությունը, ինչը նշանակում է, որ արմատապես փոխվելու է մեր երկրի թե՛ քաղաքական համակարգը, թե՛ զարգացման տրամաբանությունը։

Այնուամենայնիվ, մինչև հնարավոր սահմանադրական փոփոխություններին հասնելը, «Արդար Հայաստան» կուսակցության համոզմամբ, գործող սահմանադրության իրավակարգավորումների համատեքստում Հանրապետության նախագահի պաշտոնում պետք է առաջադրվի մեր ժողովրդի հավաքական կերպարը մարմնավորող, բարձր ինտելեկտուալ կարողություններ ունեցող, Հայաստանի քաղաքական իմիջը միջազգային ասպարեզում հնարավորինս արժանապատվորեն ներկայացնելուն ունակ, քաղաքական համակարգի բոլոր մասնակիցների հետ աշխատելուն պատրաստ, պրոֆեսիոնալ, ինչպես նաև իր սահմանադրական իրավասություններն ամբողջությամբ ու բովանդակային առումով իրացնելու վճռականությամբ պատրաստ անձ:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ