News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Աշխարհը «ճիշտ ուղու վրա չէ»՝ կլիմայի փոփոխության վատթարագույն հետեւանքները կանխելու գլոբալ նպատակին հասնելու համար, եւ այս տասնամյակում հանածո վառելիքից հեռանալու համար անհրաժեշտ է ջանքեր գործադրել: Այս մասին հայտարարել է կլիմայի փոփոխության հարցերով ԱՄՆ հատուկ բանագնաց Ջոն Քերին, փոխանցում է Reuters-ը։

«Մենք խնդիրներ ունենք։ Հուսով եմ՝ բոլորը հասկանում են դա»,- ասել է Քերին ՄԱԿ-ի COP27 «Ազդակի զարգացում» միջոցառմանը, որը կազմակերպվել է ԱՄՆ Առեւտրի պալատի եւ Եգիպտոսի պաշտոնյաների կողմից։ Եգիպտոսը ՄԱԿ-ի հաջորդ կլիմայական գագաթաժողովը հյուրընկալող կողմն է:

Քերիի խոսքով՝ ինքն անհանգստացած է աշխարհում ածխի օգտագործման վերջին բռնկումից եւ առանց ածխածնի կառավարման տեխնոլոգիայի ածխով աշխատող նոր էլեկտրակայանների կառուցման պլաններից:

Եգիպտոսը ՄԱԿ-ի հաջորդ կլիմայական գագաթաժողովը, որը հայտնի է որպես COP27, կհյուրընկալի նոյեմբերին՝ Շարմ էլ-Շեյխում, որտեղ կառավարությունը կփորձի ցուցադրել իր սեփական աշխատանքը էլեկտրաէներգիայի արտադրությունից ածուխը աստիճանաբար հեռացնելու, կոյուղաջրերի կառավարումը բարելավելու եւ հասարակական տրանսպորտի նախագծեր կառուցելու ուղղությամբ:

Եգիպտոսի արտաքին գործերի նախարար Սամեհ Հասան Շուքրին ասել է, որ որպես ՄԱԿ-ի կլիմայական գագաթաժողովի հյուրընկալող՝ Եգիպտոսը կձգտի լինել աֆրիկյան երկրների ձայնը, որոնք ամենաշատն են տուժել կլիմայական փոփոխություններից, եւ կկենտրոնանա Փարիզի կլիմայի համաձայնագրի իրականացման վրա: «Մենք կլսենք Աֆրիկայի եւ այլ զարգացող երկրների կարիքներն ու առաջնահերթությունները, որոնք մեծապես տուժել են կլիմայի փոփոխության բացասական հետեւանքներից»,- ասել է Շուքրին։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ