News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Բուրկինա Ֆասոյի բանակը հայտարարել է, որ տապալել է նախագահ Ռոշ Կաբորեին, կասեցրել է սահմանադրության գործողությունը, ցրել է կառավարությունն ու ազգային ժողովը եւ փակել սահմանները:

Փոխգնդապետ Պոլ-Անրի Սանդաոգո Դամիբայի կողմից ստորագրված եւ պետական հեռուստատեսությամբ մեկ այլ սպայի կողմից ընթերցված հայտարարության մեջ ասվում է, որ նվաճումն իրականացվել է առանց բռնության, իսկ ձերբակալվածները գտնվում են ապահով վայրում:

Reuters-ը, վկայակոչելով անվտանգության եւ քաղաքականության չորս աղբյուրների, հայտնել է, որ Բուրկինա Ֆասոյի նախագահ Ռոշ Կաբորեն հրաժարական է տվել։

Կաբորեն չի երեւացել հանրության առջեւ այն բանից հետո, երբ կիրակի օրը ռազմական ճամբարներում ուժեղ փոխհրաձգություն է սկսվել:

Աֆրիկյան միությունը եւ ԷԿՈՎԱՍ արեւմտաաֆրիկյան տարածաշրջանային դաշինքը դատապարտել են այն, ինչը նրանք Բուրկինա Ֆասոյում հեղաշրջման փորձ են անվանել:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ