News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի իշխանությունները՝ փորձելով «ինտեգրվել» Թուրքիային, սեփական պատմությունը մոռանալու ուղի են բռնել։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումների՝ այսուհետ այս երկրում չկան Հայրենական մեծ պատերազմի վետերաններ, այլ միայն Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերաններ։

Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայության առաջարկով այս հանրապետության մամուլը հաղորդում է Իլհամ Ալիեւի հանդիպման մասին «Երկրորդ համաշխարհային պատերազմի վետերան», Պատերազմի, աշխատանքի եւ զինված ուժերի վետերանների կազմակերպության նախագահ Ֆաթիմա Սատարովայի հետ՝ նրա ծննդյան 100-ամյակի կապակցությամբ։ Նա պարգեւատրվել է «Իստիգլալ» շքանշանով՝ հանրապետության հասարակական կյանքում երկար տարիների բեղմնավոր գործունեության համար։

Մինչդեռ երկու տարի առաջ Ֆաթիմա Սատարովային անվանել են Հայրենական մեծ պատերազմի վետերան, ինչի մասին վկայում են նաեւ ադրբեջանական լրատվամիջոցների հրապարակումները։ Զինվորական բուժքույր Սատարովան անցել է ողջ Հայրենական մեծ պատերազմը, Ստալինգրադը, Հունգարիան եւ Ռումինիան, հասել Բեռլին:

Բայց այսուհետ Ֆաթիմա Սատարովան եւ Հայրենական մեծ պատերազմի մյուս ադրբեջանցի վետերանները պետք է «մոռանան» իրենց ապրածը, որպեսզի հաճոյանան Թուրքիային։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ