News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

Արժույթի միջազգային հիմնադրամն այս տարի նվազեցրել է համաշխարհային տնտեսության համար իր կանխատեսումը՝ կապված օմիկրոնի տարածման, էներգակիրների գների բարձրացման, ինֆլյացիայի աճի եւ Չինաստանում ֆինանսական դժվարությունների հետ:

ԱՄՀ-ն այժմ կանխատեսում է, որ 2022 թվականին համաշխարհային տնտեսությունը կաճի 4,4%-ով։ Սա ավելի քիչ է, քան անցյալ տարվա 5,9%-ը եւ հոկտեմբերին ԱՄՀ-ի կողմից 2022թ․ համար կանխատեսված 4,9%-ը:

ԱՄՀ-ն ԱՄՆ-ի` աշխարհի ամենամեծ տնտեսության աճի կանխատեսումը հոկտեմբերին կանխատեսված 5,2%-ից նվազեցրել է մինչեւ 4%:

ԱՄՆ-ի տնտեսությունը նաեւ պայքարում է մատակարարման շղթայի նեղ հատվածների դեմ, որոնք խանգարում են ընկերություններին կատարել հաճախորդների պատվերները, ինչպես նաեւ տոկոսադրույքները բարձրացնելու Դաշնային պահուստային համակարգի առաջիկա քայլի դեմ՝ վերջին չորս տասնամյակի ամենաբարձր տարեկան ինֆլյացիան զսպելու համար:

Կանխատեսվում է, որ այս տարի Չինաստանի տնտեսությունը կաճի 4,8%-ով՝ նախորդ տարվա 8,1%-ի դիմաց, եւ 0,8 տոկոսային կետով ավելի դանդաղ, քան ԱՄՀ-ն ակնկալում էր հոկտեմբերին: Գործակալության տվյալներով՝ COVID-ի նկատմամբ Չինաստանի զրոյական հանդուրժողականության մոտեցումը, հավանաբար, կհանգեցնի տնտեսական կորուստների։

ԱՄՀ-ն ակնկալում է, որ եվրո օգտագործող 19 եվրոպական երկրներ այս տարի ընդհանուր առմամբ կաճեն 3,9%-ով՝ 2021-ի 5,2%-ի համեմատ: Կանխատեսվում է, որ Ճապոնիան այս տարի տնտեսության պետական շարունակական աջակցության արդյունքում կգրանցի 3,3% աճ՝ նախորդ տարվա 1,6%-ի համեմատ։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ