News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Bentley ընկերությունը հայտարարել է 2025 թվականին ապրանքանիշի մարտկոցով առաջին էլեկտրամոբիլի թողարկման պլանների մասին: Այն կարտադրվի Մեծ Բրիտանիայում, Քրյուի գործարանում: Թե կոնկրետ ինչպիսին կլինի բրիտանական ապրանքանիշի առաջին էլեկտրական մեքենան, չի նշվում, հայտնում է Gazeta-ն։

Մինչեւ 2030 թվականը Bentley-ն մտադիր է 12 մխոցանոց ներքին այրման շարժիչների խոշորագույն արտադրողից վերածվել բացարձակապես էլեկտրամոբիլներ արտադրողի, ինչպես նաեւ գործունեության բոլոր ոլորտներում հասնել ածխածնային չեզոքության: Հետագա տասը տարիների ընթացքում ընկերությունը նախատեսում է 2,5 միլիարդ ֆունտ սթեռլինգ ներդնել կայուն զարգացման լուծումների մեջ:

Beyond100 կոչվող ռազմավարության շրջանակներում ընկերությունը պատրաստվում է մինչեւ 2023 թվականը պատրաստել Bentley-ի բոլոր երեք մոդելները՝ հիբրիդային մեքենաների կոնֆիգուրացիայով։ Դրանցից երկուսը` Flying Spur-ը եւ Bentayga-ն, արդեն առաջարկվում են որպես հիբրիդային մոդելներ: Մինչեւ 2026 թվականը շարքը բաղկացած կլինի բացառապես էլեկտրական եւ հիբրիդային ավտոմեքենաներից՝ էլեկտրացանցից լիցքավորելու հնարավորությամբ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մարդը տանում է մեքենան տեխզննման, ստիպում են ընթացիկ տարվա գույքահարկ վճարել. Առաջարկում ենք փոխել դա. Թունյան
Ավտոմեքենաների տարեկան գույքահարկը տեխզննման պահին վճարել ոչ թե…
Ներկայացվել է թարմացված Nissan Qashqai-ն
Թարմացված Nissan Qashqai-ն պետք է հմայի առաջին հայացքից...
Tesla-ն կտրուկ իջեցրել է իր էլեկտրական մեքենաների գները ԱՄՆ-ում, Չինաստանում և Գերմանիայում
Ըստ Tesla-ի ներկայացուցչի, գներն իջեցվել են նաև Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և Աֆրիկայի շատ այլ երկրներում
Volkswagen-ը ներկայացրել է «նոր դարաշրջանի» կոնցեպտ մեքենա
Կոնցեպտը, որը տարբերվում է գերմանական ֆիրմայի գոյություն ունեցող արտադրական մոդելներից ավելի նրբագեղ դիզայնով,․․․
Անվանվել են մեքենաները, որոնք կարող են անցնել ավելի քան 1 միլիոն կիլոմետր
Փորձագետները Toyota 4Runner-ը, որն արտադրվել է 1983-ից 1989 թվականներին, ճանաչել են որպես ամենահուսալի ավտոմեքենա...
Իտալական Abarth-ը ներկայացրել է հոբելյանական երկտեղանի սպորտային կուպե ռետրո ոճով
Abarth Classiche 1300 OT անվանմամբ մոդելը ստեղծվել է Alfa Romeo 4C-ի հիման վրա
Ամենաշատ