News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Հունվարի 21-ի գիշերը ոստիկանության Էրեբունու բաժնի Նուբարաշենի բաժանմունքում գողության մասին հաղորդում ստացվեց։ Նուբարաշենի 8-րդ փողոցում կայանված «Մերսեդես» մակնիշի մի մեքենայի ձայնարկիչը գողացել էին։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ բաժանմունքից դեպքի վայր մեկնած օպերատիվ խումբը պարզեց, որ մեքենայատերը մեքենայի դռները բաց էր թողել, ձայնարկիչը գողացած անձն էլ օգտվել էր դրանից։

Գողությունը բացահայտելու ուղղությամբ Նուբարաշենի ոստիկանների ձեռնարկած միջոցառումները արդյունք տվեցին դեպքից 2 օր անց։ Հետախուզական միջոցառումները նրանց տարան Վանաձոր, որտեղ Ռուսթավելու փողոցում հայտնաբերվեց: Նուբարաշենի բաժանմունք բերման ենթարկվեց Վանաձորի բնակիչ, 39-ամյա մի տղամարդ։ Նա տվեց խոստովանական բացատրություն։ Հետագա միջոցառումներով պարզվեց, որ բերման ենթարկվածը, բացի վերը նշված գողությունից, Նուբարաշենի տարբեր փողոցներում կայանված ևս 4 մեքենայից գողություն էր արել։ Դեպքերի հանգամանքները քննությամբ պարզվում են։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նիգերիում ավելի քան 100 բանտարկյալ է փախել բանտից
Երկրի ուղղիչ ծառայությունը հայտնել է, որ փախուստի է հանգեցրել անձրևի հետևանքով Սուլեջայի բանտի շենքի, ինչպես նաև պարսպի փլուզրումը...
Եվրոպոլը ձերբակալել է Վրաստանի ինը քաղաքացու՝ եվրոպական գրադարաններից հազվագյուտ գրքերի գողության առնչությամբ
Գործակալությունը նշել է, որ նրանց գործունեության արդյունքում հասցված ընդհանուր վնասը կազմում է 2,5 միլիոն եվրո...
Երևանում հանրահավաքի ժամանակ ոստիկանին հարվածելու կասկածանքով ձերբակալվել է կին քաղաքացի. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական…
Էդգար Ղազարյանն ազատ է արձակվել
Հիշեցնենք, որ այսօր Չարենցի փողոցում բողոքի ակցիայի ժամանակ Ոստիկանական մեծ...
Ղազախստանում նավթարդյունահանման մոտ 450 հորատանցք շարունակում է հեղեղված մնալ
Ընդհանուր առմամբ, փրկարարական և ջրհեղեղների դեմ պայքարում ներգրավված է ավելի քան 32 հազար մարդ, 4 հազար միավոր տեխնիկա և 13 ինքնաթիռ
ՄԻՊ–ի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ, այդ թվում՝ Նոյեմբերյանի բաժին
Լրատվամիջոցներում, սոցիալական հարթակներում տարածված տեղեկության, ինչպես...
Ամենաշատ