News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 25
USD
450.71
EUR
480.77
RUB
8.04
Տեսնել լրահոսը

Թուրքիայի կենտրոնական բանկը ինֆլյացիայի տարեկան կանխատեսումը բարձրացրել է մինչեւ 23,2%՝ նախորդ 11,8 տոկոսից։ Միաժամանակ, ԿԲ ղեկավարը հերքել է այն տեսակետը, որ տոկոսադրույքների մի շարք անսովոր կրճատումները հանգեցրել են ինֆլյացիայի ճգնաժամային աճի եւ լիրայի անկման, հայտնում է Reuters-ը։

Լրագրողների հետ հանդիպմանը, պատասխանելով կենտրոնական բանկի անկախության մասին հարցին, կառավարիչ Սահապ Քավջիօղլուն վստահեցրել է, որ բանկն իր քաղաքականությունը տվյալների հիման վրա է սահմանում։

Կենտրոնական բանկը սեպտեմբերից իր հիմնական տոկոսադրույքը նվազեցրել է 500 բազիսային կետով՝ մինչեւ 14%՝ առաջացնելով լիակատար ճգնաժամ դեկտեմբերին, երբ լիրան դոլարի նկատմամբ հասել էր ռեկորդային 18,4 մակարդակի՝ նախքան կտրուկ վերականգնվելը:

Փոխարժեքի անկայունությունը նպաստել է դեկտեմբերին ինֆլյացիայի մինչեւ 36% աճին, եւ վերլուծաբանների մեծամասնությունն ակնկալում է, որ այն առաջիկա ամիսներին կմոտենա 50%-ի, իսկ մինչեւ տարեվերջ կիջնի՝ հասնելով մոտ 27%-ի, ըստ Reuters-ի հարցման:

Սակայն կենտրոնական բանկը, որը մշտապես թերագնահատել է փաստացի ինֆլյացիան վերջին մի քանի տարիների ընթացքում, հայտարարել է, որ այն նվազում է, եւ սպառողական գների ինդեքսի միջին նիշը կանխատեսել է 23,2%ի մակարդակում։ մինչեւ 2022 թվականի վերջը:

Ըստ բանկի տրամադրած ժամանակացույցի՝ նա ակնկալում է, որ ինֆլյացիան հունվարին կմոտենա 50%-ի, մայիսին կհասնի մոտ 55%-ի, իսկ հետո երրորդ եռամսյակում կտրուկ կնվազի, ինչը Չավչիօղլուն բացատրել է կառավարության նոր տնտեսական ռազմավարությամբ:

Բանկը կանխատեսում է նաեւ 8,2% ինֆլյացիա՝ 2023-ի վերջին, եւ մեկ տարվա ընթացքում վերադարձ 5% պաշտոնական նպատակին։

Tera Yatirim-ի գլխավոր տնտեսագետ Էնվեր Էրքանն ասել է, որ ինֆլյացիան կարող է գերազանցել կենտրոնական բանկի կանխատեսումը՝ սննդամթերքի եւ էներգիակիրների գների անկայունության պատճառով:

Էրդողանը, ով երկար ժամանակ ունեցել է այն անսովոր տեսակետը, որ տոկոսադրույքները ինֆլյացիա են առաջացնում, անցյալ տարի թողարկել է նոր տնտեսական ծրագիր, որում առաջնահերթությունը տրվում է ցածր տոկոսադրույքներին, արտահանմանը, վարկավորմանը եւ ներդրումներին:

Քավջիօղլուն ասել է, որ կենտրոնական բանկը կաջակցի նոր տնտեսական ծրագրին, եւ գների կայունության կարելի կլինի հասնել ֆինանսական համակարգում լիրայի մասնաբաժնի ավելացման միջոցով։

Նրա խոսքով՝ բանկը կվերանայի իր քաղաքականության գործիքները եւ կավելացնի նոր գործիքներ, որպեսզի առաջնահերթություն տա տեղական արժույթին:

Քավջիօղլուն ասել է, որ դեկտեմբերին լիրայի փլուզումը «ոչ մի ընդհանուր բան չունի տոկոսադրույքների իջեցման հետ» եւ տեղի կունենար անկախ դրանից՝ հավելելով, որ գնային ճնշման մեծ մասը պայմանավորված է մատակարարման համաշխարհային խնդիրներով: «Մենք հոգացել ենք փոխարժեքի մասին, եթե Աստված տա, այս քաղաքականության շնորհիվ կհոգանք նաեւ ինֆլյացիայի մասին»,- ասել է նա՝ հորդորելով բանկային հատվածին հավատալ դեզինֆլյացիային եւ գործել դրան համապատասխան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ