News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Խաչատուր Սուքիասյանը որեւէ կա չի ունեցել Վահագն Խաչատրյանին նախագահի պաշտոնում առաջադրելու հետ: Այս մասին, այսօր՝ փետրվարի 1-ին, ԱԺ-ում ՔՊ խմբակցության պատգամավորների եւ ՀՀ նախագահի հավանական թեկնածու Վահագն Խաչատրյանի փակ հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ նախագահի լիազորությունները տանցնած Ալեն Սիմոնյանը:

«Ասեմ ավելին, որեւէ փուլում կապ չի ունեցել: Պարոն Սուքիասյանը վարչության քննարկումներին չի մասնակցում եւ չի կարող մասնակցել, որովհետեւ չի հանդիսանում վարչության անդամ: Քննարկումը  տեղի է ունեցել նախ ՔՊ վարչության ֆորմատով, ապա նաեւ խմբակցության հետ է քննարկվել»,-ասաց նա:

Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ 5-6 թեկնածուներ են քննարկվել. «Շատ երկար է եղել քննարկումը, շատ տարբեր փաստարկներ են բերվել, երկար քննարկումներից հետո այդ որոշումը կայացրեցինք: Ես գտնում եմ, որ շատ լավ թեկնածու ենք ընտրել, որը իր անցած ճանապարհով, իր պարկեշտությամբ շատ համապատասխանում է յդ պաշտոնին եւ լավ կիրականացնի իր լիազորությունները»,-ասաց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե ով կոնկրետ առաջարկեց Վահագն Խաչատրյանի թեկնածությունը, նա արձագանքեց. «Մի քանի հոգու կողմից է առաջադրվել պարոն Խաչատրյանի թեկնածությունը, կոնկրետ չեմ կարող մտաբերել, որովհետեւ շատ երկար ենք քննարկել: Ինչ վերաբերում է իմ թեկնածությանը, ես ինքնաբացարկ եմ հայտնել»:

Դիտարկմանը, որ ընդդիմությունը նշում էէ, որ քաղաքական թիմի անդամը, ըստ էության, լինելու է ՔՊ-իշահերը սպասարկող նախգահ, Ալեն Սիմոնյանն ասաց. «Մենք ում էլ առաջադրեինք, ընդդիմությունը մի բան ասելու էր: Մենք ընդդիմության թեկնածուներին տեսել ենք, Վազգեն Մանուկյանի թեկնածությունը չենք քննարկել, իրենց կարող եմ հանգստացնել: նաեւ չենք ունեցել թեկնածուներ, որոնք խմում ու գալիս են քննարկումների: Ընդդիմությունն ունի իր ընտրելու ձեւը, մենք՝ մեր: Այնպես որ զարմանալի ոչ մի բան չկա»:

Հարցին՝ արդյոք իր համար պարզ է, թե ո՞րն էր նախագահի հրաժարականի պատճառը, Ալեն Սիմոնյանն ասաց. «Ես հիմա կատարում եմ նախագահի պարտականությունները եւ կոռեկտ չեմ համարում բացի պաշտոնական եւ պարոն Սարգսյանի հայտարարություններից զատ որեւէ այլ մեկնաբանություն անել»։

Անդրադառնալով թեկնածուի վերաբերյալ ընդդիմության քննադատություններին՝ Սիմոնյանն ասաց. «Կարծիք կա, որ երկար ժամանակ պարոն Խաչատրյանը հարել է ՀԱԿ-ին, ուստի այդ կարծիքների տարբեր բախումը կարող են տասնյակը լինել։ Ամեն մեկն իր կարծիքն ունի։ Թեկնածուի ելույթը կլինի ԱԺ-ում, հնարավորություն կունենաք իրեն հարցեր հղել։ Ում էլ առաջադրենք, մեկ է լինելու են ինչ-որ մարդիկ, որոնք ասելիք են ունենալու, դա նորմալ է»։

Հարցին՝ արդյոք իշխանությունը պատրաստվո՞ւմ  ընդդիմության հետ բանակցել, որպեսզի նախագահն առաջին փուլով ընտրվի, Սիմոնյանն ասաց. «Ես մի խնդիր եմ տեսնում այդտեղ. ընդդիմություն ասելով ես չեմ պատկերացնում, թե մենք ում հետ ենք բանակցելու։ Խորհրդարանական ընդդիմությունը միատարր չէ։ ՉԷ, չենք պատրաստվում որեւիցե ձեւով… հիմա ես աշխատանքի բերումով քիչ եմ առնչվում, բայց կարծում եմ՝ դրա կարիքը չկա»։

Ալեն Սիմոնյանը նշեց, որ երկրորդ փուլով ՔՊ-ն կկարողանա իրենց թեկնածուին ընտրել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ