News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը


ԲՏԱ նախարար Վահանգ Խաչատրյանը նախագահի պաշտոնում առաջադրվել է ՔՊ 65 պատգամավորների կողմից, ինչը որոշակի վստահություն հաղորդում, որ նա ոչ միայն առաջադրվել է, այլեւ կընտրվի ՀՀ նախագահի պաշտոնում: Այս մասին, այսօր՝ փետրվար 3-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ՔՊ խմբակցության մյուս անդամները չեն ստորագրել առաջադրման փաստաթուղթը չեն ստորագրել տեխնիկական, իրավական պատճառներով: ԱԺ նախագահը, ըստ էության, նրա պատգամավորական գործունեությունը կասեցված է,  նա կատարում է ՀՀ նախագահի լիազորությունները, խմբակցության մյուս պատգամավորները գործուղման մեջ են:  Սա վստահություն է տալիս, որ առնվազն երկրորդ փուլում ՀՀ նախագահի ընտրությունը կկայանա:

Այս պահին չեմ շնորհավորում, երեւի պատեհ չի առաջադրվելու առիթով շնորհավորել, երեւի պատեհ է ընտրվելու առիթով շնորհավորել: Ես հույս ունեմ, պարոն Խաչատրյան, որ մինչեւ ընտրությունը, որը տեղի է ունենալու մարտին, դուք կկատարեք բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարի ձեր դերակատարումը լիարժեք եւ այս ընթացքում կշարունակենք արդյունավետ աշխատել միասին կառավարությունում»,-ասաց նա:

Վահագն Խաչատրյանը շնորհակալություն հայտնեց վստահության համար, ապա շարունակեց. «Ես հասկանում եմ՝ ինչ է նշանակում հատկապես քաղաքական ուժի համար առաջադրել թեկնածու... քաղաքական կուսակցության ներսում շատ արժանի մարդիկ կան, բայց այդ որոշումը շատ բարձր գնահատականի է արժանի: Իմ անձնական գնահատականն եմ ասում, որովհետեւ պետք է վեր կանգնել ամեն ինչից հանուն այն նպատակների, որով առաջնորդվում է այսօրվա իշխանությունը, ՔՊ-ն՝ իմ առաջադրման հետ կապված: Շնորհակալություն եմ հայտնում ՔՊ-ին, 65 պատգամավորներին: Ժամանակը կգա, կհասցնենք  մնացածի մասին խոսել, բայց համոզված եղեք, որ այն, ինն նախագծվել է, իմ թեկնածության հետ կապված, հետագայում համատեղ աշխատանքի արդյունքում կտա այն ծրագրերի իրականացման մեծ հնարավորություն, որոնց մասին մենք այստեղ ամեն օր խոսում ենք կառավարությունում»:

Նա խոստացավ այս ընթացքում ավարտին հասցնել ԲՏԱ նախարարության ծրագրերի մի մասը:

Իր հերթին Նիկոլ Փաշինյանն ասաց. «Սահմանադրությամբ ՀՀ նախագահը վերկուսակցական գործունեություն է ծավալում եւ առաջնորդվում է ազգային, համազգային, պետական շահերով: Ես հավատացած եմ, որ կառավարությունը, խորհրդարանը նույնպես առաջնորդվում են այդ շահերով: Այստեղ պետք է գործի իշխանությունների բաժանման սկզբունքը: Սահմանադրությունը հստակ գծագրել է թե իշխանության տարբեր թեւերն ինչ լիազորություններ ունեն, ինչպես պետք է համագործակցեն: Այո, շատ կարեւոր եմ համարում, որ իշխանության թեւերը մեկը մյուսին լրացնեն, ոչ թե հակադրվեն, ինչը չի նշանակում, որ չկա բանավեճ: ՔՊ խմբակցության եւ կառավարության միջեւ էլ կա մշտապես բանավեճ, հարցերի քննարկում: Կառավարության ներսում էլ կա բանավեճ:

Այստեղ խնդիրն այն է, որ մենք ուղենիշ, ռազմավարություն ունենանք, իշխանության բուրգի ներսում հակադիր շարժումներ չլինեն, որովհետեւ, բոլ;որ դեպքերում հակադիր շարժումները իշխանության ներսում խաթարում է աշխատանքի մեխանիզմը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հունիսի 14-ից նոր մարտավարություն է պետք սկսել. Ինձ համար կարևորը հունիսի 15-ն է. Գեղամ Մանուկյան
Վերջապես՝ հռետորական ու մնայուն հարցը. մինչև ե՞րբ։ Պատասխանս կարճ է՝ մեր համառության ու միասնականության դեպքում, երբ որ օրը որոշենք ու բոլորս լինենք...
«Զարթոնք»-ը սատարում է խորհրդարանական ընդդիմության նախաձեռնությանը
«Զարթոնք» ազգային քրիստոնեական կուսակցության գործադիր մարմինը խստորեն դատապարտում է այս իշխանությունների որդեգրած վտանգավոր արտաքին…
Նվերն ընկերոջ հետ ընտրել է պայքարի ծայրահեղ միջոց` ստի ու կեղծիքի դեմ. Խաչիկ Գալստյան
Եկեք Ազատության հրապարակ, սիրելի երիտասարդներ, եկեք ձեր խղճի կանչով…
«Հասկանում եմ տղաների ցավն ու ցասումը». Վանեցյանը 44-օրյա պատերազմի մասնակիցներին հորդորել է դադարեցնել հացադուլը
Տղաներն այս քայլը համարում են համարժեք արձագանք ստեղծված իրավիճակին...
Երեկվա հանրահավաքի երեք կարևոր ուղերձները. Խաչիկ Գալստյան
Երկրորդ ուղերձն ուղղված էր Ադրբեջանին, որ շատ չոգևորվի իր «յոլդաշ» Նիկոլով, որ տեսնի ու հասկանա․ Նիկոլը չի ներկայացնում հայ ժողովրդին, որ հայ ժողովուրդը…
Հայ ազգը չի համակերպվել իրեն պարտադրված անընդունելի զիջումների հետ. Սեյրան Օհանյան
Կհանդիպենք այսօր` ժամը 18։30, Ազատության հրապարակում` ցույց տալու, որ հայ…
Ամենաշատ