News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանում առաքելությունից հետո ՀԱՊԿ անդամ երկրների վերաբերմունքը Հայաստանի նկատմամբ փոխվել է։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Հայաստանի Զինված ուժերի Գլխավոր շտաբի նախկին պետ, գեներալ-լեյտենանտ Նորատ Տեր-Գրիգորյանցը։

«Եթե նախկինում օգնության չէին հասնի, ապա հիմա՝ տեսնելով, որ հայերն օգնության են հասել, կմտահոգվեն Հայաստանի համար։ Նախկինում եւս ասել եմ, որ Հայաստանը պետք է ամբողջությամբ կատարի իր պարտավորությունները ՀԱՊԿ-ի նկատմամբ։ Նույնիսկ եթե նրա նկատմամբ երկակի ստանդարտներ են կիրառվել, ամեն դեպքում պետք է ջենթլմեն լինել եւ կատարել պարտավորությունները։ Հայաստանն օրինակ ծառայեց։ Հպարտ եմ, որ Հայաստանի զինված ուժերը մասնակցել են ՀԱՊԿ առաքելությանը»,- ընդգծեց նա։

Գեներալի գնահատմամբ՝ Ղազախստանում ագրեսիա է եղել հազարավոր իսլամիստների մասնակցությամբ, որոնց այնտեղ են բերել Թուրքիան եւ Ադրբեջանը, ինչպես դա եղավ Ղարաբաղյան վերջին պատերազմի ժամանակ։ «Դա էր պատճառը, որ ՀԱՊԿ-ն օգնության հասավ»,- պարզաբանեց Տեր-Գրիգորյանցը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՌԴ ԱԳՆ-ն ափսոսանք է հայտնել ՀԱՊԿ-ի հասցեին Հայաստանի քննադատության կապակցությամբ
Խոսքն անհիմն քննադատության մասին է․․․
Սեմերիկով. Հայաստանը մնում է ՀԱՊԿ անդամ՝ ինքուրույն որոշելով իր մասնակցության մակարդակը
Հայաստանի հարցով իրավիճակը պարզ է․․․
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը հայտարարել է, որ կազմակերպությունը պահպանում է Հայաստանի նկատմամբ բոլոր պարտավորությունները
Փոխգործակցության հիմնական մեխանիզմները գործում են․․․
Հայաստանի՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու կամ դրանում մնալու որոշումը կլինի երկրի ինքնիշխան ընտրությունը. Գլխավոր քարտուղար
Կարևոր է նշել, որ անդամ երկրները հավատարիմ են արտաքին խաղացողների հետ փոխգործակցության...
Եթե այսպես շարունակվի, մեր վերամասնակցությունը ՀԱՊԿ-ում կդառնա գործնականում անհնարին. Փաշինյան
Բոլորն են դիվերսիֆիկացնում հարաբերությունները, հիմա Ռուսաստանը նույնպես...
ՀԱՊԿ-ը կազմակերպության գագաթնաժողովին Փաշինյանի մասնակցելը կամ չմասնակցելը ինքնիշխան ընտրություն է անվանել
Մինչև գագաթնաժողովը դեռ ժամանակ կա, այս ամիսների ընթացքում շատ բան կարող է փոխվել, հուսանք՝ դեպի լավը
Ամենաշատ