News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը խոստովանել է, որ ապրումների մեջ է երկրում հունվարին տեղի ունեցած անկարգությունների ժամանակ մեծ թվով զոհավածների պատճառով եւ հավաստիացրել, որ բոլոր մեղավորները պատասխանատվության կենթարկվեն: Այդ մասին Տոկաեւը հայտարարել է Կրեմլում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ բանակցությունների ժամանակ։

Տոկաեւը ուշադրություն է հրավիրել այն հանգամանքի վրա, որ «այժմ քննություն է գնում, հայտնվում են առաջին արդյունքները»:

«Ցավոք, շատ զոհեր եղան։ Ես ինքս ապրումների մեջ եմ դրա պատճառով, ցավակցություն եմ հայտնել զոհվածների հարազատներին ու մերձավորներին», - նշել Է Ղազախստանի նախագահը։

Հիշեցնենք, որ հունվարի 7-ին Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն իր նոր ուղերձում հայտարարել էր, որ իրավապահ մարմիններին եւ բանակին հրաման է տվել առանց նախազգուշացման դիմահար կրակ բացել «ահաբեկիչների» վրա։ Ընդ որում, նշենք, որ Ալմաթիում Ղազախստանի առաջնորդի աչքին  երեւացել են միանգամից 20 հազար «ահաբեկիչներ», որոնց մասին նա գրառում է կատարել Twitter-ում հունվարի 7-ին, սակայն հունվարի 8-ի երեկոյան այդ գրառումն արդեն անհասանելի է եղել։

Նշենք, որ միայն պաշտոնական տվյալներով՝ հունվարյան իրադարձությունների ժամանակ զոհվել է առնվազն 227 մարդ, ավելի քան հազար մարդ վիրավորվել է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը խռովության ֆոնին օգնություն չի խնդրել ՀԱՊԿ երկրներից. Ղազախստանի ԱԳՆ
Ռուսաստանն օգնություն չի խնդրել...
Ղազախստանի պաշտպանության նախկին նախարարը 12 տարվա ազատազրկման է դատապարտվել անկարգությունների գործով
2022 թվականի փետրվարի 19-ին գլխավոր դատախազությունը  պաշտպանության նախկին նախարարի նկատմամբ ծառայության ընթացքում անգործության փաստի առթիվ նախաքննություն է սկսել․․․
Տոկաեւը հայտարարել է հունվարյան իրադարձությունների մասնակիցների համաներման մասին
Ղազախստանին օդի պես ազգային միասնություն է անհրաժեշտ, ընդգծել է պետության ղեկավարը...
Նազարբաեւի զարմիկը Ղազախստանում հունվարյան իրադարձությունների գործով ցուցմունք է տվել
«Սամաթ Աբիշը նույնպես գտնվում է Արյունոտ հունվարի գործով հետաքննության ուղեծրում»․․․
Ղազախստանում հունվարյան անկարգություններից 26 մարդ ազատազրկման է դատապարտվել
Տոկաեւը նաեւ նշել է, որ անկարգությունների մասնակիցներն ազատ են արձակվում, դրանով իսկ Ղազախստանի իշխանությունները «ողորմածություն» են ցուցաբերում...
Ղազախստանում ձերբակալել են Նազարբաեւի ընտանիքի եւս մեկ անդամի
Պորտալի տեղեկություններով՝ կինը կարող է անուղղակիորեն ներգրավված լինել երկրում ձեռնարկությունների ռեյդերական գրավմանը․․․
Ամենաշատ