News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը


Եվրախորհրդարանի անդամները Հայաստան են ժամանել աջակցություն ցուցաբերելու նպատակով, սակայն նրանք չեն կարող լուծել հարցերը Երեւանի ու Բաքվի փոխարեն։ Այս մասին փետրվարի 22-ին Երեւանում Եվրանեսթ խորհրդարանական վեհաժողովի իրավական հարցերի, մարդու իրավունքների եւ ժողովրդավարության հարցերով հանձնաժողովի նիստում ասաց Եվրախորհրդարանի պատգամավոր, Էստոնիայի նախկին արտգործնախարար Մարինա Կալյուրանդը։

Նրա խոսքով՝ Եվրախորհրդարանի անդամները Հայաստան են ժամանել կոնկրետ նպատակով։ «Եվրախորհրդարանի անդամները ժամանել են Հայաստան՝ Երեւանին եւ Բաքվին աջակցություն ցուցաբերելու նպատակով։ Բայց մենք չենք կարող Երեւանի եւ Բաքվի փոխարեն լուծել խնդիրները։ Միգուցե, դուք կարող եք մեզ հուշել՝ որտեղ պետք է ուժեղացնենք մեր աշխատանքը: Ասացեք ինձ, խնդրում եմ, եւ մենք կտրամադրենք անհրաժեշտ օգնությունը»,- բացատրեց Կալյուրանդը:    

Եվրապատգամավորը կողմերին կոչ արեց զերծ մնալ վիրավորական հայտարարություններից եւ բեւեռացնող հռետորաբանությունից։ Նրա կարծիքով՝ դա չի օգնի եւ չի նպաստի երկխոսության խթանմանը։

Կալյուրանդը մեկնաբանեց նաեւ երկու կողմերի հայտարարությունները։ Խոսքը, մասնավորապես, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման ու սահմանագծման մասին է։ «Սրանք այն փոքր պրագմատիկ քայլերն են, որոնք մեզ հիմա պետք են։ Դրանք թույլ կտան ամրապնդել փոխադարձ վստահությունն ու հարգանքը։ Դա այն է, ինչ մեզ հիմա պակասում է»,- նշեց պատգամավորը։

Նա հիշեցրեց, որ Եվրախորհրդարանը չի ճանաչել Ղարաբաղում 44-օրյա պատերազմի վերջնական արդյունքները եւ նշեց, որ այդ դիրքորոշումը վերահաստատվել է անցյալ շաբաթ ընդունված բանաձեւում։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ադրբեջանում հայ գերիների վերադարձի մասով ի՞նչ աշխատանք է կատարում դատախազությունը. Վարդապետյանի պարզաբանումը
Գլխավոր դատախազը նախ հիշեցրեց, որ երկու անգամ ՌԴ գլխավոր դատախազի աջակցությամբ և միջնորդությամբ հանդիպում է ունեցել Ադրբեջանի գլխավոր…
Պատերազմում պարտության պատճառներից մեկն այն է, որ այդ օրերին պաշտոնյաների կանայք առևտուր են կատարել քաղաքներում․դատախազ
Հայաստանի դեմ ագրեսիայի մասով երկու վարույթ ունենք՝ 44-օրյա պատերազմի հետ…
Քյոխը առաջին անգամ փակագծեր է բացում 44-օրյա պատերազմի ընթացքի մասին
44-օրյա պատերազմի ժամանակ, երբ հակառակորդին հաջողվել զորամասի հարեւանությամբ գտնվողն Թալիշ բնակավայրն ամբողջությամբ գրավել, վերադաս...
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
Ամենաշատ