News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վիվա-ՄՏՍ-ը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնը» հնարավորինս աջակցում են պատերազմի հետևանքով անօթևան դարձած, Արցախից ժամանած և տարբեր մարզերում վարձակալությամբ բնակվող ընտանիքներին: 2021 թվականին, բնակարանաշինության ծրագրով տուն է կառուցվել տեղահանված 15 ընտանիքի համար: Շահառուների մյուս մասը սոցիալապես անապահով խմբից է:

Խաչատրյանների ընտանիքը Արցախից Վայոց Ձորի մարզի Ագարակաձոր գյուղ է տեղափոխվել 44-օրյա պատերազմից հետո: Ընտանիքի հայրը՝ Գևորգը, շտապ օգնության վարորդ է եղել. հիշում է, թե ինչպես էր հրետակոծության տակ վիրավորներ տեղափոխում՝ մտածելով կռվի դաշտում գտնվող կրտսեր որդու՝ Գուրգենի մասին: Պատերազմի ավարտից հետո, թիկունքում թողնելով տարիների ստեղծած տուն-տեղը, այգին ու փոքրիկ ֆերման, Խաչատրյանները տեղափոխվել են Վայոց ձոր, գնել կաթացող տանիքով, հին ու խարխլված կիսակառույց մի շինություն:

Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» աջակցությամբ՝ ապրելու համար անհարմար շինությունը դարձել է բոլոր կոմունալ հարմարություններով ապահովված բնակելի տուն: Գործընկեր կազմակերպությունների ղեկավարներն այցելել են Խաչատրյաններին՝ նրանց հետ կիսելու բնակարանամուտի ուրախությունը:

«1999 թվականից ընտանիքս Նոր Հաջնից Քաշաթաղի շրջանի Քարեգահ գյուղ էր տեղափոխվել նոր կյանքի հույսով: Բոլորս աշխատում էինք, զուգահեռ հասցնում էինք նաև գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ զբաղվել: Պատերազմի պատճառով կորցրեցինք ամեն ինչ… Ծանր էր շատ, բայց ինչ կարող էինք՝ արեցինք: Հուսահատվելու իրավունք չունենք: Արդեն այստեղ՝ Ագարակաձորում, փոքր տղայիս ենք նշանել. նոր կյանքի էջ ենք սկսում», -ասել է ընտանիքի հայրը՝ Գևորգը:

Ընտանիքի ավագ որդին հիմա ոստիկանությունում է աշխատում, կրտսերը պատրաստվում է զինվորական դառնալ: Գևորգն ու կինն արդեն թոշակառուներ են, սակայն՝ դեռ ավյունով լի: Պատրաստ են ամեն ինչում օգնել, թև ու թիկունք լինել զավակներին:

«Տարիներ առաջ, մեր համագործակցության կարևորությունը ներկայացնելիս, ընդգծում էի, որ սա երկարաժամկետ ազդեցության ծրագիր է. այն ավարտվում է, սակայն դրական ազդեցությունը մնում է երկար տարիներ: Ամենատարբեր ընտանիքների հետ երկար տարիներ շփվելուց հետո, այժմ առավել ճիշտ բնորոշող արտահայտություն եմ ուզում անել. սա ապրեցնող ծրագիր է: Այն հուսադրող, մարդկանց մեջ հավատ արթնացնող կարևորագույն միջոց է: Երբ հեռավոր որևէ գյուղում իր հոգսերի հետ մենակ մնացած մարդն զգում է, որ հենարան ունի, հավատում է իր ուժերին, ջանքեր է գործադրում և արժանապատվորեն հաղթահարում է եղած խնդիրները: Սա կարևոր ցուցիչ է մեզ համար»,- ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«2021 թվականի բնակարանաշինության ծրագրում Արցախից տեղափոխված ընտանիքները առաջնահերթության ցանկում էին: Վստահ եմ, որ այս ընտանիքը նորից կվերագտնի իր անդորրը, և տեղահանության դառը հիշողությունները կանցնեն պատմության գիրկը»,- ասել է «Ֆուլերն տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հայաստանի տասը մարզում իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակում, Վիվա-ՄՏՍ-ը կատարել է ավելի քան 230 մլն ՀՀ դրամի ներդրում, ինչի արդյունքում 2021 թվականին աջակցություն է ստացել  87 ընտանիք:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Վիվա-ՄՏՍ. տեխնոլոգիական ժամանակակից լուծումներ սահմանամերձ գյուղի ենթակառուցվածքի արդիականացման նպատակով
Ավելի քան 9 տարի, գործընկեր կազմակերպությունները կանգնած են մեր սահմանամերձ բնակավայրի կողքին, որպեսզի զարգացնենք ենթակառուցվածքները...
Երազանքն իրականացնելու ճանապարհին․ «Մեկնարկի՛ր» ծրագրի մասնակից Տիգրանը սկսել է ուսումնասիրել ստարտափ էկոհամակարգը
17-ամյա Տիգրանը մանուկ հասակից հետաքրքրվել է աստղագիտությամբ: Տիգրանի ծննդավայր Սյունիքի աստղաշատ երկինքը, մասամբ էլ՝ տիեզերքի մասին քրոջ...
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
Ամենաշատ