News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի եւ Ադրբեջանի քաղաքական երկխոսության միջոցով Ղարաբաղում իրավիճակի հանգուցալուծմանը սպասելը քաղաքական միամտություն է. Այս մասին մարտի 28-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ, խոսելով Ղարաբաղում տիրող իրավիճակի մասին, ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» ընդդիմադիր խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Նրա խոսքով՝ Ադրբեջանի զինված ուժերի օպերատիվ վերահսկողության մեծ տոկոսը փոխանցվել է Թուրքիային։ Ուստի միամտություն է կարծել, որ Ղարաբաղում իրավիճակը կարող է լուծվել ռուսական եւ ադրբեջանական կողմերի երկխոսության հիման վրա։ «Իրական պատասխանները կարող են հայտնվել միայն Մոսկվայի եւ Անկարայի միջեւ բանակցությունների արդյունքներից հետո, որոնք սարի հետեւում չեն։ Ղարաբաղում արդեն կասկածներ չունեն, որ Հայաստանի իշխանությունները վերջնականապես լվացել են ձեռքերը: Հայաստանի իշխող վերնախավի բոլոր հայտարարությունները Ղարաբաղի վերաբերյալ միայն թոզ փչելու համար են՝ ոչ ավելին»,- նշեց  ընդդիմադիրը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ