News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը


Հիմա արեւմտյան աշխարհում լայնորեն շրջանառվում է ադրբեջանական աղբյուրների հեղինակած այն կեղծ տեղեկատվությունը, թե իբր Հայաստանն իր ունեցած 4 հատ ՍՈՒ 30 ՍՄ բազմաֆունկցիոնալ ինքնաթիռները տրամադրել է ՌԴ-ին՝ Ուկրաինայում օգտագործելու համար: Այս մասին այսօր՝ մարտի 31-ին, կառավարության նիստում հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Սա իհարկե, աղաղակող տեղեկատվություն է, ՍՈՒ-երը Հայաստան ներկրվելու օրվանից Հայաստանի սահմանները ոչ մի անգամ չն լքել: Նույնկերպ իբրեւ ճշմարտություն է հրամցվում այն կեղծ լուրը, թե Հայաստանի տարածքով վարձկան ահաբեկիչներ են տեղափոխվում Ուկրաինա: Ցանկացած քիչ, թե շատ տեղյակ մարդ գիտի, որ Հայաստանը, որը պատերազմում ինքն է տուժել իր դեմ վարձկան ահաբեկիչների ներգրավումից, երբեք չի կարող նպաստել այլ վայրերում նրանց ներգրավմանը: Սա կատարելապես անհեթեթ տեղեկատվություն է»,-ընդգծեց Փաշինյանը:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, թե Թուրքիայում հեռարձակվող ադրբեջանական «Haber Global» հեռուստաընկերությունը, հղում կատարելով Թուրքիայի հետախուզության անհայտ աղբյուրների, հրապարակել էր մի նյութ, որում պնդում էր, թե իբր Հայաստանը Ռուսաստանին է փոխանցել չորս ՍՈՒ-30 ինքնաթիռ՝ Ուկրաինայի դեմ մարտական գործողությունների ընթացքում կիրառելու նպատակով:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ուկրաինան ռազմաճակատից դուրս է բերել Abrams տանկերը ռուսական ԱԹՍ-ների պատճառով. Associated Press
Եթե խոսենք այն մասին, թե ինչպես է փոխվել տեխնոլոգիան...
Կանադան Ուկրաինայում անօդաչու թռչող սարքերի արտադրության համար 2,1 մլն դոլար կհատկացնի
Սա համաշխարհային դրամահավաք է, որի նպատակն է այս տարի ուկրաինական զենքի արտադրության համար հավաքել 10 միլիարդ դոլար...
Պենտագոնի ղեկավարը հաստատել է F-16-ների մատակարարումները Կիև 2024 թվականին
Ուկրաինացի օդաչուների վերապատրաստմանը ներկա պահին մասնակցում են Նիդեռլանդները, Դանիան, ԱՄՆ-ը և մի քանի այլ արևմտյան երկրներ...
Ուկրաինա է վերադարձվել 140 զինծառայողի դի
Զոհվածներից ևս 20-ը կռվել էին Լուգանսկում, հինգը՝ Սումսկում, երկուսը Զապորոժիեում և մեկը...
Հետախուզության գլխավոր վարչությունը հայտարարել է Նոր Մոսկվայի օդանավակայանում ռազմական ուղղաթիռի ոչնչացման մասին
Հետախուզության գլխավոր վարչությունը պնդում է, որ օդանավակայանը շահագործում է «Գազպրոմ Ավիա»-ն՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ...
ԱԺ-ն ստացել է Ալեն Սիմոնյանի ելույթի վերաբերյալ Մատվիենկոյի գրությունը
Ելույթ ունենալով ԵՄ երկրների խորհրդարանների նախագահների համաժողովում՝ Սիմոնյանը մասնավորապես հայտարարել էր, որ հաշվի առնելով այն հանգամանքը...
Ամենաշատ