News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Լեհաստանի արտգործնախարար Զբիգնև Ռաուի գլխավորած պատվիրակությանը:

Վարչապետի աշխատակազմից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը կարևորել է ՀՀ կառավարության և ԵԱՀԿ-ի միջև համագործակցությունն ու ընդգծել կազմակերպության դերը եվրոպական տարածաշրջանում  անվտանգության և կայունության ապահովման գործում:

Նիկոլ Փաշինյանը և  Զբիգնև Ռաուն անդրադարձել են Լեռնային Ղարաբաղի շուրջ, Հայաստան-Ադրբեջան սահմանին ստեղծված իրավիճակին: Կողմերը կարևորել են ԼՂ հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում և նշել Արցախի բնակչության հիմնարար իրավունքների պաշտպանության կարևորությունը:

Զբիգնև Ռաուն հավելել է, որ ԵԱՀԿ-ն շարունակելու է ջանքերը՝ նպաստելու ԼՂ հակամարտության բացառապես խաղաղ կարգավորմանն ու Հարավային Կովկասում կայունության և խաղաղության ապահովմանը:

Հանդիպմանը մտքեր են փոխանակվել նաև միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ