News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 29
Տեսնել լրահոսը


Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը Բրյուսելում բանակցություններից հետո, ըստ էության, բավարարեց Ադրբեջանի եւ Թուրքիայի պահանջը։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Թեւանյանը՝ մեկնաբանելով Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի երեկվա եռակողմ հանդիպումը։

Խոսքն, ըստ նրա, Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ ուղիղ բանակցային գործընթացի հաստատման պայմանագրի մասին է, որի մասին երբեք բացահայտ չի խոսվել։

«Ադրբեջանի կողմից սկսված գործընթացը կոնկրետ նպատակներ էր հետապնդում։ Միաժամանակ հավաքական Արեւմուտքն, ըստ էության, սատարեց այս նախաձեռնությանը։ Այն, փաստացի, ուղղված է Ռուսաստանի Դաշնությանը տարածաշրջանից, ինչպես նաեւ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացից դուրս բերելուն»,- պարզաբանեց Թեւանյանը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ