News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի բոլոր մարզերում իրականացվող բնակարանաշինության ծրագիրը ցանկալի արդյունք է տալիս: Թեև աշխատանքի ծավալները մեծ են, սակայն համակարգված աջակցության շնորհիվ՝ հաջողվում է դրանք ավարտել նախատեսված ժամկետներում: Տարբեր համայնքներում տան տեր են դառնում ընտանիքներ, որոնք, սեփական անկյունն ունենալու համար, ստիպված են եղել սպասել տասնամյակներ: Գործընկեր կազմակերպությունները՝ Վիվա-ՄՏՍ-ն ու «Ֆուլեր տնաշինական կենտրոնը», կարևոր են համարում ծրագրի ոչ միայն տեսանելի արդյունքը, այլև ընտանիքների վրա՝ դրա հոգեբանական ազդեցությունը. սեփական ձեռքերով կառուցված տան տեր դառնալու բերկրանքը մարդկանց աչքերում: Հերթական բնակարանամուտը նշվել է Վայոց ձորի Գետափ գյուղում:

Դպրոցական նստարանից դեպի ուսանողական կյանք, այնուհետև՝ ընտանիք: Աշոտն ու Անին համատեղ կյանքի ճանապարհ են անցել երկար տարիներ: Ուսանողական տարիներին ընտանիք կազմելուց հետո, երիտասարդ  ամուսինները մի քանի տարի վարձով ապրել են Երևանում, ապա՝ տեղափոխվել Եղեգնաձոր: Այստեղ ևս վարձակալի կարգավիճակով ապրող երիտասարդներին սեփական տուն կառուցելու միտք է տվել Աշոտի հորեղբայրը: Նրա նվիրած հողամասում, առանց բաժանարար պատերի կիսակառույցը 16 տարի անց՝ տուն է դարձել: Միմյանց լավ ճանաչելու փաստը բարձրագույնավարտ ամուսիններին հնարավորություն է տվել արժանապատվորեն հաղթահարելու եղած խնդիրները: Նազարյանները դարձել են Վիվա-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի»՝ բնակարանաշինության ծրագրի շահառու և իրականացրել են իրենց երազանքը: Արդեն մի քանի ամիս է՝ Նազարյաններն իրենց նոր տանն են ապրում:

«Դժվար է տնից տուն տեղափոխվել: Տասնվեց տարվա ընթացքում 5 տուն ենք վարձակալել: Մեր երազանքների տունը տարիներ շարունակ մտովի ենք կառուցել: Երկուսիս վաստակած համեստ գումարը հիմնականում ուղղվում էր երեխաների զարգացմանն ու տան վարձին: Այս ծրագիրը մեզ թույլ տվեց արժանապատվորեն հաղթահարել այդ խնդիրը», -ասել է ընտանիքի մայրը՝ Անին:

«Այնտեղ, որտեղ կա նվիրում՝ արդյունքն իրեն սպասել չի տալիս: Եթե մեզանից յուրաքանչյուրն իր գործում դրսևորի դա` կյանքն ավելի լավ հունով կընթանա: Մենք մեր գործընկերների հետ փորձում ենք տարածել այդ նվիրումը, երկրին ու մեր հայրենակիցներին օգտակար լինելու մշակույթը: Դա կորպորատիվ սոցիալական պատասխանատվության դրսևորում է, որը  կարող է արժեհամակարգ դառնալ նաև հասարակության համար: Բայց այդ հարցում կա յուրաքանչյուրիս, այդ թվում՝ Ձեր օգնության անհրաժեշտությունը: Գիտեմ, որ մանկավարժ եք և սերունդներ եք ճանապարհում դեպի կյանք: Փոխանցեք նրանց այդ ամենը. պատասխանատու լինելու, դժվարությունները արժանապատվորեն հաղթահարելու և լավատեսության կարևորությունը: Մնացածը կսովորեն կյանքի հետագա փուլերում», - տեսազանգի ընթացքում ասել է Վիվա-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Հաճելի է տեսնել, թե ընտանիքը ինչ ոգևորությամբ է ապրում նորակառույց տան մեջ: 15 տարվա դեգերումներից հետո հնարավորություն ունենալ կառուցելու երազանքի տունը, կարծում եմ ընտանիքի ամենամեծ ձեռքբերումներից մեկն է: Մենք մեր պարտքն ենք համարում միշտ լինել տնազուրկ ընտանիքների կողքին», - ասել է «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում Հայաստանում տասը տարվա ընթացքում աջակցություն է ստացել մոտ 400 ընտանիք: Վերջին ամիսներին՝ Գետափ գյուղում երկրորդ բնակարանամուտն է նշվել:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Կոթիում նոր փողոցներ են լուսավորվել՝ ավտոմատ և հեռավար կառավարմամբ (ֆոտո)
Սահմանապահ Կոթիում արդի տեխնոլոգիաներով աշխատող համակարգ է գործարկվել...
Հայերեն բացառիկ բովանդակություն՝ հայկական առաջին սթրիմինգային հարթակ «Kinodaran»-ից. Վիվա-ՄՏՍ
Ցանկացած վայրից և ցանկացած պահի բովանդակության բազմազանություն ու հասանելիություն ապահովող սթրիմինգային հարթակները շարունակում են գրավել ավելի ու ավելի լայն լսարաններ...
Հաջողված պատմություն՝ շարունակական աջակցության արդյունքում (ֆոտո)
Երաժշտաթերապիայից մինչև կոնսերվատորիա...
IoT լաբորատորիա` Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում
Վիվա-ՄՏՍ-ի աջակցությամբ, ՏՀՏ գործատուների միության և Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի (ՀԱՊՀ) համատեղ ջանքերով...
«START+»․«Kinodaran»՝ առանց բաժանորդագրության վճարի, 10 ԳԲ ինտերնետ, 1000 րոպե խոսելաժամանակ և անսահմանափակ հավելվածներ
«Kinodaran»-ը ֆիլմերի, սերիալների ու մուլտֆիլմերի  լայն ընտրանի առաջարկող առաջին հայկական սթրիմինգային հարթակն է...
Փոփոխություն Վիվա-ՄՏՍ-ի ֆիրմային անվանման մեջ և ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններում
Ընկերության ապրանքանիշը /բրենդի անվանումը/` «Վիվա-ՄՏՍ»-ը, դեռևս մնում է անփոփոխ...
Ամենաշատ