News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Հիմնական թեզը, որով գործող իշխանությունը փորձում է մոլորեցնել մեր հանրությանը, այն է, որ Հայաստանն ի վիճակի չէ նոր պատերազմի մեջ ներգրավվել եւ դիմադրել Ադրբեջանին, ուստի դրանով այս իշխանությունը «խաղաղության դարաշրջան» կոչված կեղծ օրակարգն է բերում առաջ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պտգամավոր Վահե Հակոբյանը:

«Պատերազմով վախեցնելով իշխանությունը փորձում է հանրությանը մարսեցնել այդ բոլոր զիջումները, որոնք շարունակական բնույթ է կրում: Ես համոզված եմ, որ մենք հիմա կանգնած ենք ամենամեծ զիջման առաջ: Խոսքն Արցախի մասին է: Միաժամանակ իշխանությունն այդ ամենն օգտագործում է ընդդիմության դեմ: Նաեւ հանրությանն է տրամադրում ընդդիմության դեմ»,-ասաց նա:

Անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ կառավարության նիստում արած հայտարարությանը, թե Հայաստանը կանգնած է նոր պատերազմի շեմին, Վահե Հակոբյանն ասաց. «Եթե խոսքը պատերազմի մասին է, ո՞ր տարածքում պատերազմի մասին է: Որտե՞ղ, Արցախո՞ւմ: Եթե այո, ապա դա անհարգալից վերաբերմունք է մեր գլխավոր դաշնակցին՝ ՌԴ-ին: Արցախում տեղակայված են ռուս խաղաղապահները:

Իսկ եթե խոսքը Հայաստանի տարածքի մասին է, այստեղ շատ ավելի խորքային է խնդիրը, քանի որ մենք նույն մեր դաշնակցի հետ ունենք երկու խոշոր պայմանագիր՝ մեկը ուղիղ ՀՀ-ՌԴ ռազմական համագործակցության մասին է, մյուսը ՀԱՊԿ-ի պայմանագիրը: Փոխանակ այդ երկու պայմանագրերը օր առաջ վեևրակենդանացնեն եւ անվտանգային մեխանիզմները այս իշխանությունը փորձի կյանքի կոչել, նոր շունչ տալ, ինքը Արեւմուտքի հետ համահունչ Ռուսաստանին դուրս է մղում գործընթացից»:

Ինչ վերաբերում է ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանի հայտարարությանը, ով ԱԺ ամբիոնից կոչ արեց ԱԱԾ-ին զբաղվել ընդդիմությամբ, պարզել, թե ուր են տանում նրանց գործողությունները, որ Արցախ այցելությունը Հայաստանի համար հղի է լուրջ վտանգներով, ընդդիմադիր պատգամավորն արձագանքեց. «Ես համոզված եմ, որ ԱԱԾ-ն արդեն 4 տարի է՝ զբաղվում թե անձամբ ինձնով, թե ընդդիմության ցանկացած գործիչով: Բայց ասելով հո չի՞, այդ կոչ անեողները շատ հեռու պատկերացումներ ունեն ԱԱԾ-ի գործառույթներից ու հնարավորություններից:

Ես համոզված եմ, որ այս իշխանությունը, եթե այս րոպեից սկսած, եթե ադրբեջանական կողմը որեւէ ոտնձգություն կազմակերպի, կասկած չունեմ, որ իրենք հետները ուղիղ կապի մեջ են»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Սերժ Սարգսյանի անունից հարգանքի տուրք է մատուցվել ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին (ֆոտո)
Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական…
Ադրբեջանն անամոթաբար խախտել է ՌԽԿ-ի հետ պայմանավորվածությունը․ Բաբայան
Անամոթաբար, շրջանցելով միջազգային իրավունքի բոլոր պայմանագրերը, նորմերն ու սկզբունքները․․․
Վաշինգտոնն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի ԶՈւ դիրքերի առաջխաղացմամբ․ Պետդեպ
Պետդեպարտամենտի ներկայացուցչի խոսքով՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է․․․
Դիվերսիայից հետո ադրբեջանցիները հենց այգիներում մարդ են տեսնում՝ կրակում են, չեն թողնում աշխատել. Սոս համայնքի ղեկավար
Գյուղում հիմնականում խաղողագործությամբ են զբաղվում, բայց այսօր բնակիչները չեն կարողանում խաղողի այգիների էտման աշխատանքները շարունակել...
Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր հատվածում. Այն կասեցվել է. Արցախի ՊՆ
Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ...
Ռուս խաղաղապահները շարունակում են բանակցությունները՝ ադրբեջանցիներին ելման դիրքեր վերադարձնելու համար. Հարությունյան
Մենք, այո, պատրաստ ենք բանակցությունների գնալ, բայց ոչ պարտադրանքի  կամ պահանջների ներկայացման պայմաններում...
Ամենաշատ