News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ապրիլի վերջին եւ մայիսի առաջին օրերին վաղ առավոտյան երկնքում կարելի կլինի տեսնել մոլորակների փոքր շքերթ, երբ մեկ շարքի վրա կգտնվեն Յուպիտերը, Սատուրնը, Մարսը եւ Վեներան։

Մոլորակների շքերթ են անվանում աստղագիտական այն երեւույթը, երբ Արեգակնային համակարգի մոլորակների որոշ քանակություն հայտնվում է «մեկ գծի վրա»՝ Արեւից 20-30° ցրվածությամբ։ Մոլորակների այսպես կոչված լիակատար (եւ շատ հազվադեպ) շքերթին մասնակցում են Արեգակնային համակարգի բոլոր ութ մոլորակները։ 6-7 մոլորակների մասնակցությամբ շքերթն անվանում են մեծ, 4-5-ի մասնակցությամբ շքերթը՝ փոքր, նշել է Nat- geo-ն։

Ռուսաստանի տարածքում մոլորակների շքերթն ամենից լավ կդիտվի հարավային շրջաններում։ Այծեղջյուրի համաստեղության ֆոնին ժամը 02.00-ին դուրս կգա Սատուրնը՝ 0.8m փայլով, կես ժամ հետո Ջրհոսի համաստեղության ֆոնին դուրս կգա Մարսը՝ նույն փայլով։

03.30-ին հորիզոնի արեւելյան մասում կերեւան միանգամից երեք մոլորակներ՝ Նեպտունը՝ +8m փայլով (երեւում են միայն հեռադիտակով) եւ ամենապայծառ մոլորակները՝ Յուպիտերը ((-2m) եւ Վեներան ((-4m)։ Մայիսի 1-ի առավոտյան տեղի կունենա մոլորակների ամենագեղեցիկ միացումներից մեկը՝ Յուպիտերը եւ Վեներան կհայտնվեն սերտ միասնության մեջ, նրանց միջեւ հեռավորությունը կկազմի ընդամենը ¼ աստիճան (Լուսնի սկավառակի կեսը)։

Իսկ մայիսի սկզբին աստղալից երկնքում, երեկոյան, կարելի կլինի տեսնել միանգամից չորս մոլորակների միացումը Ցլի համաստեղության ֆոնին՝ Մերկուրիի (+0.5m), Լուսնի բարակ մանգաղի, Համաստեղության աստղային կուտակման եւ, գուցե, C/2021 O3 (PanSTARRS) պայծառ աստղակերպի։

Շքերթն այս ամիս, չնայած հազվադեպ երեւույթ է, կնախորդի այլ իրադարձության՝ մոլորակների հունիսյան մեծ շքերթին, երբ Մերկուրին, Վեներան, Մարսը, Յուպիտերը, Սատուրնը, Նեպտունը եւ Ուրանը կմիավորվեն էլ ավելի մեծ պլանետար հավասար գծով։ Ի դեպ, Նեպտունը եւ Ուրանը տեսնելու համար հեռադիտակի կարիք կլինի։

Մոլորակների լիակատար վերջին շքերթը տեղի է ունեցել 1982թ., իսկ հաջորդը սպասվում է 2161թ.։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Նախարար. Հայաստանը մտադիր է տիեզերքում իր արբանյակների թիվը հասցնել երեքի
Առաջին արբանյակից ակնկալիքներն են․․․
Նոր մեթոդ կօգնի պարզել՝ կյանք կա՞ Յուպիտերի արբանյակում
NASA-ի Europa Clipper ռոբոտ-հետազոտական մեքենան նախատեսվում է Յուպիտերի Եվրոպա արբանյակ...
Պետք է ՄՏԿ-ում ուշադիր լինել բելառուսուհու հանդեպ, որպեսզի ամերիկացիները չառեւանգեն. Լուկաշենկո
Լուկաշենկոն խնդրել է ռուս տիեզերագնացին...
Bild. Հայաստանում գերմանացիները սկաֆանդրներ և տիեզերական ռոբոտներ են փորձարկում Ադրբեջանի և Թուրքիայի հետ սահմանին
Մասնագետների գնահատմամբ՝ մոտ 15 տարի կանցնի, մինչև մարդիկ առաջին անգամ ոտք դնեն Մարս...
Պուտինը հանձնարարել է զբաղվել տիեզերքում միջուկային էներգետիկ կայանք տեաղկայելու ծրագրով
Նա ասել է, որ Ռուսատանը մեծ կարողություններ ունի այս ոլորտում․․․
Չինաստանը եւ Ռուսաստանը պատրաստվում են ատոմային էլեկտրակայան կառուցել Լուսնի վրա
Չինաստանը եւ Ռուսաստանը քննարկում են Լուսնի վրա ատոմակայան կառուցելու հնարավորությունը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ