News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւին դուր չի գալիս, երբ հայ բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են ԵԱՀԿ Մինսկի խմբի մասին, որը ստեղծվել է «Հայաստանի կողմից Ադրբեջանի տարածքների օկուպացումը հավերժացնելու համար», հաղորդում են տեղական ԶԼՄ-ները:

«Միջնորդների մասով ուզում եմ նշել, որ, ցավոք, հիմա էլ Հայաստանում բարձրաստիճան պաշտոնյաները խոսում են Մինսկի խմբի մասին։ Կարծում եմ, որ զուր է եւ իմաստ չունի։ Մինսկի խումբը փաստացի կաթվածահար է եղել 2019թ. Եթե ​​հիմա նայեք այդ խմբի առաջարկների պատմությանը, ապա եւս մեկ անգամ կտեսնեք, որ այն ստեղծվել է ոչ թե այս խնդիրը լուծելու, այլ ադրբեջանական տարածքների օկուպացումը հավերժացնելու համար»,- ասել է Ալիեւը օկուպացված Շուշի քաղաքում՝ ելույթ ունենալով Աշխարհի ադրբեջանցիների V համագումարին։

Նրա խոսքով՝ Մինսկի խումբը «գործնականում ոչ մի արդյունքի չի հասել»։ «Ինձ հաճախ են հարցնում, թե ինչ է լինելու ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ։ Ես ասել եմ, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը 2022 թվականին կնշի իր 30-ամյակը, իսկ հետո թոշակի կանցնի։ Բայց ռուս-ուկրաինական պատերազմի սկսվելուց հետո նրանք նույնիսկ հոբելյանը նշելու հնարավորություն չունեն»,- հավելել է Ալիեւը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Անհայտ կորածների եւ գերեվարվածների 11 ընտանիքներ եւս երկու ամիս կստանան 300-հազարական դրամները
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում փոփոխություն կատարեց իր..
44-օրյա պատերազմում վիրավորում ստացած Մանվել Հակոբյանի՝ Սալոնիկում բուժման համար հատկացվեց լրացուցիչ 5 մլն դրամ
Կառավարությունը ՊՆ-ին հատկացրեց 5 մլն դրամ 44-օրյա պատերազմում վիրավորում…
Ղարաբաղյան 2-րդ պատերազմում հայ զինվորներին իսրայելական զենքով էին սպանում. Իրանի դեսպան
Այստեղ գիտեն, որ Սիոնիստական ​​ռեժիմը Հարավային Կովկասում անկայունության հիմնական գործոններից մեկն է...
«Հայ, մեռնելու ես» բառերը նորմա՞լ են դատարանի համար»․ պրոֆեսոր Մերֆիի փաստերը՝ Ադրբեջանի ռասիստական քայլերի մասին
Հետաքրքիր է, թե Ադրբեջանն ինչպես կարող է այդ դիրքորոշումը որդեգրել, թե ատելության խոսքի մասին մեր պնդումները կարող են տեղավորվել կոնվենցիայի շրջանակի մեջ, բայց նույն ատելության խոսքը եթե օգտագործվում է․․․
Ճշմարտության և արդարության կենտրոնը հրապարակել է Ադրբեջանի հակահայկական հռետորաբանության վերաբերյալ կատալոգ
Կատալոգը լույս է սփռում Ադրբեջանի շարունակական հակահայկական …
Ադրբեջանի նպատակը էթնիկ հայերին իրենց հայրենիքից հեռացնելն էր․ Պիեռ Դարժանի ելույթը Հաագայի դատարանում
Հարցը, սակայն հետեւյալն է․ իրո՞ք դիրքորոշումը փոխվել է, քանի որ դժար է իմանալ՝ ստույգ ի՞նչն է փոխվել այդ դիրքորոշման մեջ․․․
Ամենաշատ