News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արգենտինայի նախագահ Ալբերտո Ֆերնանդեսն աջակցություն է հայտնել հայ ժողովրդին՝ կապված Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցի հետ:

«1915 թ. ապրիլի 24-ի «կարմիր կիրակի» օսմանյան իշխանությունները դաժան ցեղասպանություն են սկսել հայ ժողովրդի դեմ:

Ավելի քան մեկ միլիոն հայ դարձել է մեծագույն վայրագությունների զոհը: Նրանց տարհանել են եւ ստիպել են քայլել հարյուրավոր կիլոմետրեր անապատային տարածքով: Շատերը դաժանաբար սպանվել են, իսկ մյուսները մահացել են սովից, ծարավից ու կտտանքներից:

Հայոց ցեղասպանությունը դարձել է 20-րդ դարի առաջին «էթնիկ զտումը», որը նշանավորվել է այդ վայրագ իրադարձություններով: Արգենտինան դարձել է տարածաշրջանի այն երկիրը, որն ամենամեծ թվով հայերի է ընդունել սփյուռքում:  

Հայոց ցեղասպանության 107-րդ տարելիցին մենք կանգնած ենք զոհերի կողքին՝ նշելով ժողովուրդների միջեւ հարգանքի եւ հանդուրժողականության օրը:  

Մեր համերաշխությունն եմ հայտնում հայ ժողովրդին՝ հիշողության պահպանմանն ուղղված պայքարում: Մի՛ մոռացեք: Իմացե՛ք ճշմարտությունը: Պահանջե՛ք արդարությունը», - գրել է նա Twitter-ում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեծ Բրիտանիայի քրիստոնյա առաջնորդները կառավարությանը կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը
Փաստաթղթի գլխավոր հեղինակը հայ եպիսկոպոս Հովակիմ Մանուկյանն է, սակայն դրանում ընդգրկված են նաև մի քանի ուղղափառ և անգլիացի եպիսկոպոսներ...
Չիլիի խորհրդարանը ճանաչել է Հայոց ցեղասպանությունը
Ըստ Թուրքիայի ԱԳՆ-ի մեկնաբանության՝ ցեղասպանության հանցագործությունը կարող է դիտարկվել միայն կոմպետենտ դատարանի կողմից...
Զախարովա. Ռուսաստանը միշտ Հայոց ցեղասպանությունն ընկալել է որպես սեփական ցավ ու դժբախտություն
Ապրիլի 24-ը Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության հերթական տարելիցն է։ Այս ողբալի ամսաթիվը հսկայական պատմական...
Հայաստանը դիմացել է, նա գրում է իր և իր ժողովրդի ապագան. Գաբրիել Աթալ
Ֆրանսիայի վարչապետ Գաբրիել Աթալը ելույթ է ունեցել 1915 թվականի Հայոց...
Հայոց ցեղասպանության ժխտումը հանգեցրել են աշխարհի տարբեր վայրերում նոր ոճրագործությունների. Շվեդիայում ՀՀ դեսպան
Որպես հրավիրյալ բանախոսներ՝ ելույթներով հանդես եկան գրող, աստվածաբան, «Հայոց ցեղասպանությունը...
Մենք սգում ենք նրանց, ովքեր սպանվեցին Հայոց ցեղասպանության ժամանակ․ Սամանթա Փաուեր
Ինձ ոգեշնչում է հայ ժողովրդի տոկունությունն ու այն ամենը, ինչ նրանք կառուցել ենք, սակայն մենք երբեք չենք կարող մոռանալ...
Ամենաշատ