News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Իտալիայի Սորենտո քաղաքում ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության  (UNWTO) և Իտալիայի Հանրապետության կառավարության աջակցությամբ հունիսի 27-ից հուլիսի 3-ը կկայանա Երիտասարդական զբոսաշրջության 1-ին համաշխարհային գագաթնաժողովը (Global Youth Tourism Summit):

ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ միջոցառումը նախատեսված է 2003 թ.-ի հուլիսի 4-ից մինչև 2010 թ.-ի հունիսի 27-ն ընկած միջակայքում ծնված պատանիների և երիտասարդների համար, որոնք հատուկ հետաքրքրություն են ցուցաբերում ՄԱԿ-ի կայուն զարգացման թեմաների (ծրագրերի) և/կամ զբոսաշրջության նկատմամբ: Միջոցառման կազմակերպիչները, բացի  ճանապարհածախսից, կհոգան մասնակիցների կեցության և սննդի ծախսերը:    

Ներկայացվող պահանջներին համապատասխանող թեկնածուները կարող են մասնակցության համար գրանցվել հետևյալ հղմամբ՝ https://cvent.me/e24Omo (գրանցման ծածկագիր՝ 1GYTS_Sorrento2022): Աշխատանքային լեզուն անգլերենն է, գրանցման վերջնաժամկետը՝ ս.թ. մայիսի 15-ը ներառյալ:

Միջոցառմանը գրանցման հայտ ներկայացրած թեկնածուն իր և իրեն ուղեկցող անձի վերաբերյալ տեղեկատվությունը (անուն, ազգանուն, հեռախոսահամար, էլ. հասցե) մինչև ս.թ. մայիսի 14-ը կարող է ուղարկել [email protected] էլ. հասցեին:

Մանրամասները՝ կից նյութում:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ապրիլին 163 հազար 970 զբոսաշրջիկ է այցելել Հայաստան. դա 16 հազարով քիչ է 2023-ի ցուցանիշից
2024 թ․ ապրիլ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Պապոյանի մասնակցությամբ քննարկվել են զբոսաշրջության ոլորտի գրավչությունը բարձրացնելուն ուղղված գործողությունները
Երկուստեք կարևորվել է նման քննարկումների նշանակությունը և որոշում կայացվել...
Վենետիկը սկսել է զբոսաշրջիկներից քաղաք մեկօրյա այցի համար գումար գանձել
Վճարովի տոմս չունենալը սպառնում է 50 եվրո տուգանքով...
Պահպանելով ու ներկայացնելով հայկականը․ կայացավ One Way Tour–ի Tourism&more կոնֆերանսը
Ի՞նչ դեր կարող են ունենալ զբոսաշրջային ընկերությունները հայկական պատմամշակութային ժառանգության պահպանման և պաշտպանության գործում...
Մարտին Հայաստան է այցելել 154 հազար 215 զբոսաշրջիկ. դա 5700-ով պակաս է 2023-ի մարտի համեմատ
2024 թ․ մարտ ամսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ...
Սիսիան Պօղոսեանը վերանշանակվել է Զբոսաշրջության կոմիտեի նախագահ
Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 6-րդ հոդվածի 3.1-ին մասով և 9-րդ հոդվածի 7-րդ մասով...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ