News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մարտ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում աշխատանքային այցով գտնվող ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ Սենատի հանրապետականների ղեկավար Միթչ Մաքքոնելի հետ:

ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են հայ-ամերիկյան ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցության խորացման և ընդլայնման հեռանկարները: Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել ԱՄՆ շարունակական աջակցությունը Հայաստանում իրակացվող բարեփոխումների օրակարգին:

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածաշրջանային անվտանգության և կայունության հարցերին:

Արարատ Միրզոյանը զրուցակցին է ներկայացրել իրավիճակը Լեռնային Ղարաբաղում: Ընդգծվել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ԱՄՆ միջնորդական ջանքերի կարևորությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող պետություն։

Հանդիպման ընթացքում նախարար Միրզոյանը ներկայացերլ է Հայաստանի և Թուրքիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի մանրամասները:

Արարատ Միրզոյանը Միթչ Մաքքոնելին է փոխանցել Մխիթար Գոշ մեդալը, որով վերջինս պարգևատրվել է ՀՀ-ԱՄՆ միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ` հայ-ամերիկյան բարեկամական հարաբերությունների ամրապնդման և զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՀՀ ԿԸՀ փոխնախագահն ու քարտուղարը դիտարկել են ԱՄՆ նախագահական նախնական ընտրությունները
ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոս Անջելես վարչական շրջանի ընտրական մարմնի հրավերով ՀՀ ԿԸՀ փոխնախագահ Նունե Հովհաննիսյանն ու ԿԸՀ քարտուղար Արմեն...
Կարևորում ենք կանանց ներգրավվածությունը հակամարտությունների կանխարգելման բոլոր մակարդակներում. ՀՀ-ում ԱՄՆ դեսպան
Կանանց միջազգային օրվա կապակցությամբ դեսպան Քվինը կլոր-սեղան քննարկման...
ԱՄՆ պետդեպարտամենտը մեկնաբանել է Սերգեյ Լավրովի հայտարարությունը Հայաստանի մասին
Պետդեպարտամենտը մեկնաբանել է Լավրովի հայտարարությունը...
«Փաստ». Փիառային «դեսանտ» Լոս Անջելեսում
Նախատեսվում է, որ այս խումբը պետք է պատրաստի հարցազրույցների շարք, որտեղ, ըստ մեր աղբյուրի...
Վարչապետը 4 օրով 6 հոգանոց պատվիրակություն է գործուղում ԱՄՆ. Այն կգլխավորի էկոնոմիկայի փոխնախարարը
Համաձայն «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի…
Լիլիթ Մակունցը սենատոր Ջեք Րիդի հետ քննարկել է ՀՀ-ԱՄՆ հարաբերությունների հետագա խորացմանն ուղղված հնարավոր քայլերը
Սենատորը վերահաստատել է, որ շարունակելու է Հայաստանին աջակցության...
Ամենաշատ