News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը


Զոհված զինծառայողների ծնողները «Եռաբլուր» զինվորական պանթեոնում՝ իրենց զավակների շիրիմների առաջ երդվել են Արցախը թուրքին չտալ, Հայաստանը թուրքին չնվիրել, թուրքին ու թրքահպատակին կառավարական շենքերից վռնդել։

Ներկայացնում ենք երդման ամբողջական տեքստը։

«Հայ ժողովուրդը, որ անցել է հազարամյակների միջով, կերտել փառահեղ պատմություն, մասնակցել աշխարհի պատմության կերտմանը, այսօր հայտնվել է պետականությունը վերստին կորցնելու ու բնաջնջման շեմին:

Ժամն է եկել արթնանալ ու ոտքի ելնել հանուն գոյության։ Ժամն է եկել պայքարի։ Այսօր մենք, այն սերունդները, որոնք ժառանգել են մեր հերոս նախնիներից հայոց պետությունը, հայկական Արցախը եւ հայի արժանապատվությունը, մեր զոհված զավակների շիրիմների առաջ ու նրանց անմահ հիշատակով երդվում ենք՝ Արցախը թուրքին չենք տալու, Հայաստանը թուրքին չենք նվիրելու, թուրքին ու թրքահպատակին կառավարական շենքերից վռնդելու ենք։ 

Մնալու ենք հավատարիմ մեր հավատքին։ Երդվում ենք, երդվում ենք, երդվում ենք։ Ինչպես 18-ամյա նորակոչիկն է երդվում ծառայել իր Հայրենիքին, ինչպես երիտասարդ զույգն է երդվում եկեղեցու խորանի առաջ, այնպես էլ մեզնից յուրաքանչյուրը պետք է երդվի, որ հավատարիմ է սուրբ պայքարին հանուն Հայաստանի ու Արցախի»։

Զոհված զինծառայողների ծնողների երդման արարողությունը ուղիղ եթերով ցուցադրվել է Ֆրանսիայի հրապարակում, որտեղ ընթանում է «Դիմադրություն» շարժման համազգային հանրահավաքը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ