Քուվեյթի էմիր Նավաֆ Ալ Ահմեդ Ալ Ջաբեր Աս Սաբահն ընդունել է երկրի վարչապետի եւ կառավարության հրաժարականը, հաղորդում է KUNA լրատվական գործակալությունը։
«Քուվեյթի էմիրը կարգադրել է ընդունել վարչապետի եւ նախարարների հրաժարականը»,-նշում է գործակալությունը։ Հրաժարականի պատճառների մասին տեղեկություն չի հաղորդվում։ Էմիրության ներկայիս վարչապետը պաշտոնը ստանձնել է 2019թ․ դեկտեմբերին։