News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդի (ԱՆԻՖ) խորհրդի նախագահ Տիգրան Ավինյանը և ԱՆԻՖ-ի «Ձեռնարկատեր+պետություն» ներդրումային ֆոնդի տնօրեն Բելլա Մանուկյանը մասնակցել են Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի (ՎԶԵԲ) տարեկան ժողովին և բիզնես ֆորումին։

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ ՎԶԵԲ տարեկան ժողովը Բանկի անդամ երկների ներկայացուցիչների, գործընկեր կազմակերպությունների, բիզնեսի և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների միջև համագործակցության, պոտենցիալ շահավետ ծրագրերի, ոլորտային և կայուն զարգացման խնդիրների շուրջ քննարկումների հարթակ է։

ՎԶԵԲ-ը Հայաստանի Հանրապետության երկարամյա գործընկերն է։ Անցած տարիների ընթացքում բանկը Հայաստանում իրականացրել է ավելի քան 1,6 միլիարդ ԱՄՆ դոլարի ներդրում ավելի քան 195 ծրագրերում՝ ենթակառուցվածքների, էներգետիկայի, գյուղանտեսության, ֆինանսական և այլ ոլորտներում։

ԱՆԻՖ-ը կարևորում է միջազգային ֆինանսական կազմակերպությունների դերը Հայաստանում ներդրումների խթանման և ոլորտային չափանիշների բարձրացման հարցում։ Այս առումով ՎԶԵԲ-ի հետ համագործակցության հնարավորություններ կան մի շարք ծրագրերում, որոնց շուրջ քննարկումներն ընթացքի մեջ են։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ