News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Միլիարդատեր Իլոն Մասկը հստակ հասկացրել է, որ, չնայած ցանկանում է, որ Թվիթերը հանի նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օգտահաշվի մշտական արգելքը, բայց դա չի նշանակում, թե նա կաջակցի Թրամփին, եթե նա 2024թ. մասնակցի նախագահական ընտրարշավին։

Մինչ այդ Թրամփը հայտարարել էր, որ Թվիթերի որոշումը Թրամփի օգտահաշիվը փակելու մասին «վատ որոշում էր բարոյական տեսակետից»։

Նա հաստատել է այս տեսակետը՝ ընդգծելով սակայն, որ չի աջակցի Թրամփին որպես նախագահի թեկնածու։ «Չնայած ես կարծում եմ, որ 2024թ. ավելի լավ կլինի պակաս տարաձայնություններ առաջացնող թեկնածու ընտրել, այնուամենայնիվ, իմ կարծիքով, Թրամփին պետք է Թվիթեր վերադարձնել»,- ասել է նա։

Թրամփը հայտարարել է, որ չի ցանկանում վերադառնալ Թվիթեր եւ նախընտրում է Truth Social սեփական պլատֆորմը։

2021թ. հունվարին նրան մշտապես արգելեցին օգտվել Թվիթերից՝ Կապիտոլիումի գրոհի փորձից հետո «այդուհետ եւս բռնության մղելու վտանգի» պատճառով։

Թրամփը դիտարկում է 2024թ. նախագահի պաշտոնում իր թեկնածությունն առաջադրելու հնարավորությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ