News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

Գերմանիայի ԱԳ նախարար Անալենա Բերբոքը սառեցրել է Ուկրաինայի հույսերը՝ կապված ռուսական սառեցված պետական միջոցների արագ փոխանցման հետ:

«Հասանելիությունը սառեցված գումարներին իրավական առումով այնքան էլ հեշտ չէ»,- նախարարին մեջբերում է dpa գործակալությունը: Պատժամիջոցները հիմք են տալիս այդպես վարվելու համար, սակայն այդ քայլը չպետք է հակասի գերամանական օրենսդրությանը, ինչպես նաեւ պետք է հաստատվի Եվրոպական դատարանի որոշմամբ, մատնանշել է նախարարը:

Ուկրաինայի ԱԳ նախարար Դմիտրի Կուլեբան ավելի վաղ G7-ի ԱԳ նախարարների հանդիպման ժամանակ խնդրել էր Գերմանիային եւ «Մեծ յոթնյակի» անդամ մյուս երկրներին օրենք ընդունել, որը թույլ կտա առգրավել ռուսական պետական ակտիվները եւ այդ միջոցները տրամադրել Ուկրաինային՝ երկրի վերականգնման համար, փոխանցում է Deutsche Welle-ն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ