News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի վարչապետ Ջոկո Վիդոդոյի աշխատանքի հավանության վարկանիշը վեցամյա նվազագույն ցուցանիշին է հասել՝ բուսայուղի եւ այլ ապրաքների կտրուկ գնաճի պատճառով ի հայտ եկած դժգոհության ֆոնին: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հետեւում է կիրակի անցկացված հարցման արդյունքներից:

Հարցման արդյունքների համաձայն՝ երկրի նախագահի աշխատանքից գոհունակության մակարդակն այս տարվա մայիսին նվազել է հասնելով 58,1 տոկոսի:

Դա ամենացածր ցուցանիշն է 2015 թվականի դեկտեմբերից ի վեր, երբ գոհունակության մակարդակը կազմել էր 53 տոկոսի:

Ինդոնեզիան արմավենու ձեթի խոշորագույն արտադրողն է  աշխարհում: Իշխանությունները, փորձելով, կարգավորել ներքին գները, անցյալ ամիս որոշել են արգելել այդ արտադրանքի արտահանումը՝ դրանով իսկ ցնցելով միջազգային շուկան:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ