News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երկուշաբթի կայացած դատական ​​նիստում «Մտավարի Արխի» հեռուստաալիքի գլխավոր տնօրեն Նիկոլոզ Գվարամիան մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել երեք տարի վեց ամիս ազատազրկման։ 

Նա մեղավոր է ճանաչվել չարաշահումների եւ առանձնապես խոշոր չափերի գումար յուրացնելու մեջ։ 
Դատախազությունը Գվարամիային մեղադրում է «Ռուսթավի 2» հեռուստաալիքի գովազդից ստացված խոշոր գումարը յուրացնելու մեջ, որով նա թանկարժեք մեքենա է գնել։

Գվարամիան նաեւ կալանավորված Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլու փաստաբանն է։ 

Դատարանի որոշումը քաղաքական հետապնդում է Վրաստանի իշխանությունների կողմից, լրագրողներին ասել է փաստաբան Դիմիտրի Սաձաղիշվիլին։  

Նա նշել է, որ Գվարամիայի ձերբակալությունից հետո Եվրամիությանն անդամակցելու Վրաստանի ցանկությունը լրջորեն կնվազեցնի նրա շանսերը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ