News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Կանադայի բնիկ ժողովուրդների ներկայացուցիչները մտադիր են ներողություն պահանջել Մեծ Բրիտանիայի թագուհի Եղիսաբեթ II-ից իրենց երկրում երեխաների համար այսպես կոչված ռեզիդենտական դպրոցների ստեղծման պատճառով, որոնցում նրանցից շատերը մահացել են հիվանդությունների եւ վատ վերաբերմունքի պատճառով, տեղեկացրել է CBC հեռուստաալիքը։

Հեռուստաալիքի տվյալներով՝ այպիսի նախաձեռնությամբ է հանդես եկել կանադացի մետիսների առաջնորդ Քեսիդի Քերոնը։ Նա մտադիր է համապատասխան պահանջը ներկայացնել արքայազն Չառլզին, որը մայիսի 17-19-ին կայցելի Կանադա։

Այս տարի Կանադայի հնդկացիներից նույն պատճառով ներողություն է խնդրել Հռոմի պապ Ֆրանցիսկոսը, քանի որ այդ դպրոցները տնօրինում էր Հռոմեական կաթոլիկ եկեղեցին։

2021թ. մայիսի վերջին Կանադայում երեք նախկին նման դպրոցների տարածքում հայտնաբերվել են անչափահանսերի ավելի քան հազար անանուն գերեզմաններ։ Այս նորությունը ցնցել էր կանադական հասարակությանը, որը պահանջել էր իշխանություններից հետաքննություն իրականացնել նախկին ուսումնական հաստատությունների տարածքներում, որոնցից վերջինները փակվել էին 1996թ.։ Հնչել են նաեւ կոչեր՝ ուղղված Հռոմեական կաթոլիկ եկեղեցուն, որպեսզի վերջինը հրապարակի այն փաստաթղթերը, որոնք թույլ կտային հայտնաբերել նման գերեզմանատեղիները նաեւ այլ ռեզիդենտական դպրոցներում։

1876թ. Կանադայում վարչապետ Ջոն Մակդոնալդի օրոք ընդունվել է Հնդկացիների մասին ակտը, որը, մասնավորապես, նախատեսում էր բնիկ ժողովուրդների հողերի առգրավում դաշնային կառավարության կարիքների համար։ 1884թ. դրանում կատարվել են լրացումներ հատուկ դպրոցների ստեղծման մասին, որոնք ստացել են ռեզիդենտական անվանումը։ Այդ դպրոցներում հարկադրաբար ներառում էին հնդկացիների երեխաներին՝ կանադական հասարակությանը նրանց ինտեգրելու նպատակով։ 150 հազար աշակերտներից ծեծի եւ հիվանդությունների պատճառով մահացել է 3,2 հազար երեխա։

Կանադայում պետության ղեկավարը պաշտոնապես Մեծ Բրիտանիայի թագուհին է։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ