News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը


Տեղի է ունենում ցինիզմի հերթական դրսեւորումը, դատախազությունից համապատասխան նյութերն ուղարկել են Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչություն, իսկ այստեղ Արսեն Մովսիսյան անունով քննիչը հայտարարում է՝ ես ոթչ մի թուղթ չեմ ստացել, այն դեպքում, երբ փաստաբանը բոլոր ապացույցները ունի, որ այդ թղերը  գլխավոր դատախազությունից վաղուց հասել են այստեղ: Այս մասին, այսօր՝ մայիսի 17-ին, Քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության մոտ լրագրողների հետ զրույցում նշեց 44-օրյա պատերազմում զոհված Աբգար Նազարյանի հայրը՝ ԱԺ պատգամավոր Գեղամ Նազարյանը:

Նշենք, որ խոսքը վերաբերում է 44-օրյա պատերազմի հանգամանքների հետ կապված քրեական գործով Նիկոլ Փաշինյանին մեղադրանք առաջադրելու, ձերբակալելու հետ:

«Այսինքն գործ ունենք հերթական ծածկադմփոցի հետ, ձգձգելու հետ: Բայց ես ասում եմ, որ այսօր կամ վաղը չէ մյուս օրը այս հարցը լուծվելու է եւ մեր տղերքին թշնամու բերանը տարած հանցախումբը պետք է իր արժանի պատիժտը պետք է ստանա: Նիկոլ Փաշինյանը պետք է ձերբակալ;վի, որ չխուսափի դատաքննությունից: Ծնողների համբերությունը արդեն հատնում է: Այսքան ժամանակ այդ թվում ես, ասում էի՝ մենք կսպասենք, մի քիչ էլ կսպասենք, բայց ես էլ չեմ կարող ծնողներին ասել՝ եկեք մի քիչ էլ սպասենք, որովհետեւ տեսնում եմ, որ եթե մի քիչ էլ սպասեն, գնում է լրիվ ուրիշ գործընթաց, այսինքն մոռացության տալու, հետքերը մաքրելու համար: Մեր երեխեքը հավի ճուտ չէին, որ աենք՝ լավ, եղավ-եղավ»,-ասաց նա:

Զոհված զինծառայողների ծնողները, որ այսօր բողոքի ակցիա են իրականացրել ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչության դիմաց, փակել են Բաբայան փողոցը:

Նշենք, որ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգվել է, իսկ նրան ձերբակալելու միջնորդությունը մերժվել է:

Հիշեցնենք՝ ապրիլի 26-ին ՀՀ գլխավոր դատախազությունում ստացվել է առանձին պահանջ՝ 2020թ. արցախյան պատերազմի աղետալի հետևանքներին հանգեցրած պատճառների հանգամանքների վերաբերյալ ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեում միացված վարույթով քննվող քրեական գործով ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասով, 308-րդ հոդվածի 2-րդ մասով և 309-րդ հոդվածի 3-րդ մասով որպես մեղադրյալ ներգրավելու վերաբերյալ:

Հակակոռուպցիոն կոմիտեն վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես մեղադրյալ ներգրավելու միջնորդության լուծումը հետաձգել էր:

Ավելի ուշ գործի վարույթը փոխանցվել էր ՔԿ զինվորական քննչական գլխավոր վարչություն: Զոհված զինծառայողների ծնողները Զինվորական քննչական վարչությունում քննվող քրեական գործով ճանաչվել են տուժողի իրավահաջորդներ։

Միջնորդություն էին ներկայացրել վարչապետ Նիկոլ Փաշինյանին որպես վկա հարցաքննելու վերաբերյալ, ինչը բավարարվել է, Փաշինյանը, սակայն, մինչ օրս չի հարցաքննվել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ