News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Կողոպտիչների ավազակախումբը վերադարձրել է ավելի քան մեկ տասնյակ կուռքերը, որոնք գողացել էր Հնդկաստանի հինդուիստական տաճարից՝ հայտարարելով, որ հանցագործությունից հետո իրենց հետապնդել են մղձավանջները:

Անցյալ շաբաթ գողերը 16 արձանիկներ են գողացել հինդու աստված Վիշնուին մարմնավորող լորդ Բալաջիի 300-ամյա տաճարից, AFP-ին ասել է ոստիկանության տեսուչ Ռաջիվ Սինգհը:

Նրա խոսքով՝ երկուշաբթի երեկոյան նրանք դրանցից 14-ին թողել են Ուտար Պրադեշի Չիտրակուտ թաղամասում գտնվող տաճարի քահանայապետի տան մոտ:

«Նրանք նաեւ խոստովանական նամակ են թողել, որում ասվում է, որ վերադարձնում են կուռքերը, քանի որ սարսափելի երազներ են տեսնում»,- ասել է Սինգհը:

Կուռքերից մեկը պատրաստված է եղել Աշտադհաթուից՝ ութ մետաղների համաձուլվածքից եւ կշռել է մոտ հինգ կիլոգրամ, ինչպես նաեւ գավաթների թվում եղել են արծաթյա զարդեր, որոնցով զարդարել են աստվածություններին:

Գողերի ինքնությունը դեռեւս չի պարզվել։

Խոստովանական նամակում նրանք նշել են. «Մենք չենք կարողանում քնել, ուտել եւ հանգիստ ապրել: Մենք հոգնել ենք սարսափելի երազներից, եւ վերադարձնում ենք ձեր թանկարժեք իրերը

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ