News
Լրահոս
News
Ուրբաթ
Հուլիս 01
USD
407.21
EUR
423.54
RUB
7.75
Տեսնել լրահոսը

Միացյալ Նահանգների կառավարությունը փորձում է թուլացնել որոշ տնտեսական պատժամիջոցներ Վենեսուելայի նկատմամբ՝ խթանելու համար բանակցությունների վերսկսումը ԱՄՆ-ի կողմից սատարվող ընդդիմության եւ նախագահ Նիկոլաս Մադուրոյի կառավարության միջեւ։

Սահմանափակ փոփոխությունները թույլ կտան Chevron Corp.-ին PDVSA պետական նավթային ընկերության հետ պայմանավորվել արտոնագրի հարցում, բայց չարդյունահանել եւ չարտահանել վենեսուելական նավթը, Associated Press-ին տեղեկացրել է ԱՄՆ երկու բարձրաստիճան պաշտոնյա։

Բացի այդ, PDVSA-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյա, Վենեսուելայի առաջին տիկնոջ զարմիկ Կառլոս Էրիկ Մալպիկա Ֆլորեսը կհանվի պատժամիջոցների ենթարկվողների ցուցակից։

Այս քայլերը հետեւել են Մադուրոյի բարի կամքի դրսեւորմանը մարտին նախագահ Ջո Բայդենի վարչակազմի ներկայացուցիչների հետ հանդիպումից հետո։ Տեղի է ունեցել նաեւ հանդիպում Կենտրոնական Ամերիկայում ԱՄՆ պաշտոնյաների եւ «Միասնական պլատֆորմ» հիմնական ընդդիմադիր կոալիցիայի պաշտոնական անձանց միջեւ՝ քննարկելու համար հետագա գործողությունները։

Տասնյակ վենեսուելացիներ, այդ թվում երկրի գլխավոր դատախազը եւ քրեակատարողական համակարգի ղեկավարը, ինչպես նաեւ 140 կազմակերպություն, այդ թվում Վենեսուելայի կենտրոնական բանկը, կմնան պատժամիջոցների տակ։ Ֆինանսների նախարարությունը կշարունակի արգելել գործառնությունները Վենեսուելայի կառավարութան եւ PDVSA-ի հետ ԱՄՆ ֆինանսական շուկաներում։

Մադուրոյին ԱՄՆ-ում ներկայացվել է դավադրության մեղադրանք, որի նպատակն է «խեղդել ԱՄՆ-ը կոկայինով» եւ օգտագործել թմրանյութերի առեւտուրը որպես «զենք Ամերիկայի դեմ»։

Վենեսուելայի կառավարությունը հոկտեմբերին, Մադուրոյի կարեւոր դաշնակցին (փողերի լվացման մեղադրանքով) ԱՄՆ-ին արտահանձնելուց հետո, դադարեցրել էր բանակցություններն ընդդիմության հետ։ Մադուրոն այն ժամանակ իր վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ բացատրել էր գործարար Ալեքս Սաաբին ազատ արձակելով, որին արտահանձնել էին աֆրիկյան Կոբո Վերդե պետությունից։

Բանակցություններն ընթանում էին Մեխիկոյում՝ նորվեգացի դիվանագետների ղեկավարությամբ։ ԱՄՆ պաշտոնական անձինք հայտարարել են, որ սպասում են բանակցությունների վերսկսմանը մի քանի շաբաթվա ընթացքում։

Կալիֆոռնիական Chevron-ը ԱՄՆ-ի վերջին խոշոր նավթային ընկերությունն է, որը բիզնես է վարում Վենեսուելայում, որտեղ առաջին անգամ ներդրումներ կատարել է 1920-ականներին։ PDVSA-ի հետ նրա չորս համատեղ ընկերությունները 2019թ. արտադրում էին օրական մոտ 200 000 բարել նավթ, բայց ԱՄՆ-ի կառավարությունը հրամայեց 2020թ. դադարեցնել արդյունահանումը, եւ այդ ժամանակվանից նրան թույլատրվում է կատարել միայն հիմնական աշխատանքներ հանքահորերում, որպեսզի պահպանի իր ակտիվներն ու աշխատակիցներին Վենեսուելայում։

Վերջին հինգ տարիներին ԱՄՆ-ը ֆինանսական եւ անձնական պատժիչ միջոցներ է կիրառում, քրեական մեղադրանքներ ներկայացնում եւ աջակցում գաղտնի խմբերին՝ Մադուրոյին տապալելու հույսով։

Բայց մարտին ԱՄՆ պաշտոնյաները մեկնեցին Վենեսուելայի մայրաքաղաք Կարակաս, որպեսզի հանդիպեն Մադուրոյի հետ այն բանից հետո, երբ ուկրաինական ճգնաժամը ստիպեց Վաշինգտոնին վերանայել իր առաջնահերթություններն ազգային անվտանգության ոլորտում։

Հանդիպումից հետո Մադուրոն ազատ արձակեց  երկու ամերիկացի բանտարկյալի եւ խոստացավ վերսկսել բանակցություններն իր ընդդիմության հետ։

ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հայտարարել են, որ կառավարությունը կվերանայի պատժամիջոցները բանակցությունների կոնկրետ արդյունքների հիման վրա եւ նորից կմտցնի դրանք, եթե երկխոսությունը չսկսվի։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ