News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 09
Տեսնել լրահոսը

Թուրքիան պատրաստվում է Ֆինլանդիային եւ Շվեդիային, որոնք հայտարարել են ՆԱՏՕ-ի անդամ դառնալու մտադրության մասին, 10 պայմանից բաղկացած մանիֆեստ ներկայացնել, չորեքշաբթի գրել է Sabah թերթը։

Ինչպես գրել է թերթը՝ հղում կատարելով իր աղբյուրներին, որպեսզի Թուրքիան այդ երկու երկրների հետ «դաշնակցային» հարաբերությունների մեջ գտնվի, պետք է կատարվեն Անկարայի տասը պայմանները։ Թերթի տվյալներով՝ խոսքը Ֆինլանդիայի եւ Շվեդիայի այն դիրքորոշումը հստակեցնելու մասին է, որը վերաբերում է Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցությունը եւ նրա «ածանցյալները» «ահաբեկչական կազմակերպություններ» համարելուն։

Թուրքիան, գրել է Sabah-ը, Շվեդիայից եւ Ֆինլանդիայից կպահանջի դադարեցնել իրենց խորհրդարաններում ընդունել այն կազմակերպությունների անդամներին, որոնց Անկարան համարում է ահաբեկչական, ինչպես նաեւ դադարեցնել քրդական կազմավորումների ֆինանսական աջակցությունը ԻՊ ահաբեկչական խմբավորումների դեմ պայքարի անվան տակ։

Անկարան, նշվել է հոդվածում,  ՆԱՏՕ-ի թեկնածուներից կպահանջի խուսափել Քրդական աշխատավորական կուսակցության ղեկավար կազմի հետ շփումներից, ինչպես նաեւ դադարեցնել իսլամական քարոզիչ Ֆեթհուլա Գյուլենի՝  Թուրքիայում արգելված կազմակերպության «գործունեությունը»։

Թուրքիան Ստոկհոլմից եւ Հելսինկիից կպահանջի արագացնել իր տարածքում արգելված կազմակերպությունների հետախուզվող անդամների արտահանձնումը, ինչպես նաեւ չաջակցել «Թուրքիայի անվտանգության դեմ ցանկացած գործողության»։

Անկարան Շվեդիային եւ Ֆինլանդիային առաջարկում է «հանդես գալ այնպիսի մեխանիզմի ստեղծման համատեղ նախաձեռնությամբ, որը կսատարի կանոնավոր խորհրդակցությունների անցկացմանը եւ Թուրքիայի հետ սերտ համագործակցությանը ահաբեկչության դեմ պայքարում», գրել է թերթը։ Նրա տվյալներով՝ Թուրքիան կխնդրի «դադարեցնել ահաբեկչական կազմակերպություններին տրվող դրամական հոսքը, փակել նրանց բանկային հաշիվները սկանդինավյան երկրների տարածքում։

Երկուշաբթի Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան չի կարող «այո» ասել ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի եւ Շվեդիայի անդամակցությանը, քանի որ չի կարող հավատալ նրանց հավաստիացումներին Թուրքիայում արգելված Քրդական աշխատավորական կուսակցության ներկայացուցիչների հետ կապերի մասին։ Եթե Թուրքիան համաձայնի, ՆԱՏՕ-ն, ըստ Էրդողանի, «անվտանգության կազմակերպություն չի լինի եւ կդառնա վայր, որտեղ շատ են ահաբեկիչների ներկայացուցիչները»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ