News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ԱՄՆ գանձապետարանը մի քանի համաշխարհային զարգացման բանկերի հետ միասին ներկայացրել է բազմամիլիարդանոց ծրագիր, որն ուղղված է ուկրաինական պատերազմի պատճառով սրված համաշխարհային պարենային անվտանգության ճգնաժամի լուծմանը, գրում է AP-ն։

G7-ի ֆինանսների նախարարների հանդիպումից առաջ ֆինանսների նախարարությունը հայտարարել է, որ համաշխարհային զարգացման մի քանի բանկեր «օպերատիվ աշխատում են, որպեսզի ֆինանսավորում, քաղաքականության մեջ մասնակցություն եւ տեխնիկական օգնություն ապահովեն»՝ պատերազմից առաջացած սովը, պարենի գների աճը եւ կլիմայի փոփոխությունը կանխելու համար:

Տասնյակ միլիարդներ կծախսվեն ֆերմերներին աջակցելու, պարարտանյութերի մատակարարման ճգնաժամը լուծելու եւ սննդամթերքի արտադրության նպատակով հողերը յուրացնելու համար, ի թիվս այլ բաների:

Ըստ ԱՄՆ ֆինանսների նախարարության՝ Ասիական զարգացման բանկը միջոցներ կտրամադրի Աֆղանստանին եւ Շրի Լանկային պարենով ապահովելու համար, իսկ Աֆրիկյան զարգացման բանկը 1,5 միլիարդ դոլար կուղարկի 20 միլիոն աֆրիկացի ֆերմերներին օգնելու համար։

Վերակառուցման եւ զարգացման եվրոպական բանկը, Միջամերիկյան զարգացման բանկը, Գյուղատնտեսության զարգացման միջազգային հիմնադրամը եւ Համաշխարհային բանկը նաեւ տասնյակ միլիարդավոր դոլարներ կներդնեն առաջիկա ամիսներին եւ տարիներին՝ սննդամթերք արտադրողներին աջակցելու եւ մատակարարման պակասը վերացնելու համար:

Ծրագիրը հիմնված է Արժույթի միջազգային հիմնադրամի եւ Համաշխարհային բանկի գարնանային հանդիպումների ժամանակ ԱՄՆ ֆինանսների նախարար Ջանեթ Յելենի կողմից հրավիրված հանդիպման վրա, որտեղ նա կոչ է արել հզոր երկրներին կոնկրետ միջոցներ փնտրել՝ պարենային անվտանգության ճգնաժամն ամբողջ աշխարհում հաղթահարելու համար:

Ռուսաստանը եւ Ուկրաինան արտադրում են աշխարհի ցորենի մեկ երրորդը, իսկ պատերազմի պատճառով ապրանքների կորուստը հանգեցրել է պարենային ապրանքների գների կտրուկ աճի եւ պարենային անվտանգության ապագայի անորոշությանն ամբողջ աշխարհում, հատկապես աղքատ երկրներում:

Ճգնաժամի հաղթահարման ջանքերի շրջանակում պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հաջորդ երկու օրվա ընթացքում հանդիպումներ կանցկացնի Նյու Յորքում ՄԱԿ-ի շրջանակներում՝ նվիրված պարենային անվտանգության բացակայության խնդրին։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ