News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ֆինլանդիայի նախկին վարչապետը վստահ է, որ Թուրքիայի հակազդեցությունը Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության դեմ «կլուծվի» դիվանագիտական ​​ճանապարհով։

«Վստահ եմ, որ դա կկարգավորվի»,- ասել է Ալեքսանդր Ստաբը CNBC Capital Connection-ին՝ հավելելով, որ ե՛ւ Ֆինլանդիան, ե՛ւ Շվեդիան Թուրքիայի՝ Եվրամիությանն անդամակցության «ուժեղ կողմնակիցներն» են: «Իմ ենթադրությունն այն է, որ առաջիկա մի քանի օրվա ընթացքում ինչ-որ կուլիսային դիվանագիտություն կլինի… իմ փորձից դատելով՝ այդպիսի բաները կարգավորվում են»,- ասել է նա:

Սթաբը նշել է, որ հենց 1999 թ. ԵՄ-ում Ֆինլանդիայի նախագահության ժամանակ բացվեցին ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության շուրջ բանակցությունները։ «Դա պատմական պահ էր: Եւ ես վստահ եմ, որ նախագահ Էրդողանը հիշում է դա»,- ասել է նա:

Սթաբը, ով այժմ պրոֆեսոր է եւ Ֆինլանդիայի Եվրոպական համալսարանական ինստիտուտի Անդրազգային կառավարման դպրոցի տնօրենը, Ռուսաստանի արձագանքը որպես «բավական չափավոր» է բնութագրել: «Կարծում եմ՝ պատճառը միանգամայն պարզ է. Ռուսաստանը ՆԱՏՕ-ին Ֆինլանդիայի միանալը որպես ռազմական կամ անվտանգության սպառնալիք չէր դիտարկում»,- ասել է նա:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ