News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հավաստիացումները, թե սահմանադրական հանրաքվեն Ղազախստանում կամրապնդի հանրապետության առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւի ընտանքի անդամների անձեռմխելիությունը, չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հինգշաբթի տեղեկացրել է Stopfake պորտալը, որն ստեղծվել է Ղազախստանի տեղեկատվության եւ հանրային զարգացման նախարարության աջակցությամբ, ոչ հավաստի տեղեկատվության դեմ պայքարի նպատակով։

«Telegram-չաթերում տեղեկություն է տարածվում այն մասին, որ հանրապետական հանրաքվեի ընթացքում, որը տեղի է ունենալու հունիսի 5-ին, կկատարվեն փոփոխություններ, որոնք կերաշխավորեն Նուրսուլթան Նազարբաեւի ընտանիքի բոլոր անդամների անձեռնմխելիությունը եւ թույլ կտան նրանց ցմահ ապրել քաղաքացիների հարկերի հաշվին։ Սա ճիշտ չէ»,- նշվել է տեղեկությունում։

Անձեռնմխելիության մասին հավաստիացումները հերքել են նաեւ արդարադատության նախարարությունում։ «Սահմանադրության փոփոխությունների նախագիծը չի ենթադրում նոր երաշխիքների տրամադրում Ղազախստանի Հանրապետության նախագահին եւ նրա ընտանիքին։ Հակառակը, սահմանադրությունում փոփոխությունների կատարման մասին օրինագիծն առաջարկում է բացառել առաջին նախագահի կարգավիճակին վերաբերող բոլոր նորմերը»,- ի պատասխան Stopfake-ի հարցման նշել են գերատեսչությունում։

Ապրիլի 29-ին հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը Ղազախստանի ժողովրդի ասամբլեայի նստաշրջանում առաջարկել է հանրաքվե անցկացնել սահմանադրությունում փոփոխություններ կատարելու մասին։ Դրանց համաձայն՝ կրճատվելու են պետության ղեկավարի արտոնությունները, զգալիորեն ուժեղանալու է խորհդարանի եւ տեղական ներկայացուցչական մարմինների դերը, ամրապնդվելու է իրավապաշտպան ոլորտը, վերաստեղծվելու է Սահմանադրական դատարանը, ամրագրվելու է մահապատժի վերջնական չեղարկումը եւ հանվելու են երկրի առաջին ղեկավար Նուրսուլթան Նազարբաեւի կարգավիճակի մասին դրույթները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ