News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Այս առավոտ երեւանցիները ականատեսը դարձան Երեւանի քաղաքային իշխանությունների հերթական խայտառակության հետեւանքներին։ Ոմն շինարարի անփույթ աշխատանքի հետեւանքով Ծիծեռնակաբերդի խճուղին փակ է, որովհետև փլուզվել է ճանապարհի մի հատվածը։ Այս մասին հայտարարություն է տարածել ՀՅԴ Երեւանի Քաղաքային կոմիտեն:

Հայտարարությունում նաեւ ասվում է. «Ծիծառնակաբերդի խճուղու խնդրո առարկա հատվածը մի քանի ամիս առաջ նորից փլուզվել էր, հետո իբր թե վերանորոգվել էր, սակայն վերջին երկու ամիսներին նույն հատվածը մնում էր կիսով փակ։ Երեւանցու համար անհայտ էր, թե ե՞րբ է այդ վտանգը վերացվելու, ե՞րբ է շինարարի կողմից բռնագրավված ճանապարհը նորից գործելու, մինչև որ պատահեց անխուսափելին։

Պատահածի եւ անցնող մի քանի ամիսներին երեւանցու առօրյայի խաթարման պատասխանատուն շինարարն է, և նա պարտավոր է օրենքով սահմանված ամենախիստ պատժին ենթարկվել․ սակայն շինարարից ավելի պատասխանատու են Երեւանի քաղաքային իշխանությունները, Երեւանի քաղաքապետարանը, որ առաջին հերթին շինթույլտվությունների շարան է տրամադրել Դալմայի այգիներում և իր անփույթ աշխատանքի հետեւանքով ո՛չ միայն խաթարել է Երեւան քաղաքի բնապահպանական նորմերը, անտեսել կարիքները և խնդիրները, այլ նաև սահմանափակել երեւանցու տեղաշարժի իրավունքը՝ նորելուկ օլիգարխների հաշվին։

 Այստեղ հարկ է ընդգծել, որ Երեւանի քաղաքապետարանի աշխատակազմի հետ այս անփութության և ընդհանրապես Երեւանում շինարարական, կանաչապատման, ճանապարհների, աղբահանության, տրանսպորտի խայտառակ վիճակի պատասխանատվությունը կրում է ՔՊ-ն՝ իր դիլետանտիզմով, պոպուլիզմով ու «մերը լինի, պոլի փետ լինի» մտայնությամբ, ինչ էլ որ լինի այդ մտայնության գլխին կանգնած անձնավորության անունը՝ Հայկ Մարության, Հրաչյա Սարգսյան, թե երազներ փայփայող Տիգրան Ավինյան։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ