News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

44-օրյա պատերազմից հետո ակտիվորեն քննարկվում և կասկածի տակ է դրվում ընտրված ժողովրդավարական ուղու ճիշտությունը։ Այս մասին մայիսի 20-ին «Հայկական դեմոկրատիա» համաժողովին հայտարարեց ՀՀ օմբուդսմեն Քրիստինե Գրիգորյանը։

«Արդյո՞ք այն մեզ անհավասար դիրքերում չդրեց մեր ավտորիտար հարեւանների հետ պատերազմի ժամանակ եւ հարաբերություններում: Մարդիկ հաճախ ժողովրդավարությունը համեմատում են ծանր բեռի հետ, որը, նրանց կարծիքով, խանգարում է մեզ ավելի արագ վազել կյանքի եւ մահվան մարաթոնում»,- հավելեց նա:

Գրիգորյանը վստահություն հայտնեց, որ ժողովրդավարությանը լավ այլընտրանք չկա՝ նշելով, որ արդարադատության բացակայությունը թուլացնում է ժողովրդավարական համակարգերը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ