News
Լրահոս
News
Երեքշաբթի
Հուլիս 05
USD
407.52
EUR
425.9
RUB
7.41
Տեսնել լրահոսը

Խորվաթիայի ոստիկանությունը մարտական փամփուշտներով կրակ է բացել մայրուղում հավաքված ֆուտբոլասերների դեմ, որոնք վերադառնալիս են եղել մայրաքաղաքում տեղի ունեցած խաղեր, հայտնել են իշխանությունները: Երկրպագուներից երկուսը եւ տասնյակ ոստիկաններ վիրավորում են ստացել, հայտնում է Associeted Press-ը:

Բախումներ են տեղի ունեցել շաբաթ երեկոյան, երբ ավտոբուսների շարասյունը տեղափոխելիս է եղել պարտված թիմի՝ «Հայդուկ Սփլիթի» երկրպագուներին՝ ոստիկանական շարասյան ուղեկցությամբ: Ավտոբուսները կանգ են առել, եւ երկրպագուների խումբը հարձակվել է ոստիկաններ վրա:

Տեղի ԶԼՄ-ները հաղորդել են, որ Զագրեբից Սփլիթ գնացող մայրուղին գիշերվա մեծ մասը փակ է եղել մինչեւ կիրակի առավոտյան:  

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ